https://arm.sputniknews.ru/20250807/hhn-ev-ame-n-arevtri-u-nerdrumneri-azatakanacman-hamadzajnagir-kknqen-92069305.html
ՀՀ–ն և ԱՄԷ-ն առևտրի ու ներդրումների ազատականացման համաձայնագիր կկնքեն
ՀՀ–ն և ԱՄԷ-ն առևտրի ու ներդրումների ազատականացման համաձայնագիր կկնքեն
Sputnik Արմենիա
Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները։ 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T13:33+0400
2025-08-07T13:33+0400
2025-08-07T13:34+0400
հայաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
համաձայնագիր
առևտուր
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51532028_0:0:1600:901_1920x0_80_0_0_eb6e27b3db6b5fee71cee06bce945637.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ն և ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիր կստորագրեն։ Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան նախագիծը։ Նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ու ներդրումային կապերը։Համաձայնագրի ստորագրման գաղափարը ծագել է Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ծավալվող գործընկերային բանակցությունների շրջանակում։ Այն լինելու է միջազգային իրավական փաստաթուղթ, որը պետք է կարգավորի ծառայությունների առևտրի և ներդրումային փոխհարաբերությունները՝ կողմերի միջև տնտեսական գործունեությունը դարձնելով առավել բաց, մրցունակ և փոխշահավետ։Ըստ նախագծի՝ համաձայնագրի հիմնական ուղղությունները մի քանիսն են, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավում՝ նոր շուկաների բացահայտման և փոխադարձ արտոնությունների միջոցով, ներդրումների խրախուսում և պաշտպանություն, ինչը պետք է խթանի մասնավոր հատվածի գործունեությունը։ԱՄԷ-ն Հայաստանի համար նախատեսել է արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև որոշ պարզեցումներ՝ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտային ծառայությունների մատուցման մասով։Հայաստանը ԱՄԷ-ին նախատեսում է արտոնություններ տալ գյուղատնտեսության, որսորդության, անտառտնտեսությունների ոլորտներին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտի գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման ուղղությամբ։ՀՀ իշխանությունը Եվրոպական ներդրումային բանկից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի համար
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51532028_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7678bc9734240c53f148916bca4dc052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր, առևտուր, ներդրում
հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր, առևտուր, ներդրում
ՀՀ–ն և ԱՄԷ-ն առևտրի ու ներդրումների ազատականացման համաձայնագիր կկնքեն
13:33 07.08.2025 (Թարմացված է: 13:34 07.08.2025) Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ն և ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիր կստորագրեն։ Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան նախագիծը։ Նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ու ներդրումային կապերը։
«Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։ Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները», – ասված է նախագծում։
Համաձայնագրի ստորագրման գաղափարը ծագել է Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ծավալվող գործընկերային բանակցությունների շրջանակում։ Այն լինելու է միջազգային իրավական փաստաթուղթ, որը պետք է կարգավորի ծառայությունների առևտրի և ներդրումային փոխհարաբերությունները՝ կողմերի միջև տնտեսական գործունեությունը դարձնելով առավել բաց, մրցունակ և փոխշահավետ։
Ըստ նախագծի՝ համաձայնագրի հիմնական ուղղությունները մի քանիսն են, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավում՝ նոր շուկաների բացահայտման և փոխադարձ արտոնությունների միջոցով, ներդրումների խրախուսում և պաշտպանություն, ինչը պետք է խթանի մասնավոր հատվածի գործունեությունը։
ԱՄԷ-ն
Հայաստանի համար նախատեսել է արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև որոշ պարզեցումներ՝ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտային ծառայությունների մատուցման մասով։
Հայաստանը ԱՄԷ-ին նախատեսում է արտոնություններ տալ գյուղատնտեսության, որսորդության, անտառտնտեսությունների ոլորտներին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտի գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման ուղղությամբ։