https://arm.sputniknews.ru/20250807/inch-pastatghter-kstvoragren-trampy-pashinjann-u-alievy-vashingtvonum-aghbjur-92073043.html
Ի՞նչ փաստաթղթեր կստորագրեն Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում. աղբյուր
Ի՞նչ փաստաթղթեր կստորագրեն Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում. աղբյուր
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հանդես կգան համատեղ հռչակագրերով, նախնական ստորագրություններ կդնեն խաղաղության համաձայնագրի տակ, կներկայացվի Թրամփի՝... 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T15:45+0400
2025-08-07T15:45+0400
2025-08-08T08:37+0400
հայաստան
ադրբեջան
ամն
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
դոնալդ թրամփ
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81642549_0:249:3020:1947_1920x0_80_0_0_72adcd4c1500f6a2eb0d531f194056ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում աշխատող և Հարավային Կովկասի իրավիճակը լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, X-ում հրապարակել է այն փաստաթղթերի ցանկը, որոնք մտադիր են ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կներկայացվի «Թրամփի երթուղին» ենթակառուցվածքային ծրագիրը:Օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպումը, ըստ նրա, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում չէ, այլ կարևոր քայլ, որը հիմք կդնի տևական խաղաղության համար:Առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր.Համատեղ հռչակագիրԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած գլխավոր փաստաթուղթը:Նպատակն է ստեղծել «անշրջելի ուղի դեպի խաղաղություն»՝ նախանշելով երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման քայլերը։ Շեշտը պատերազմի կանխարգելումից տեղափոխվում է խաղաղության կառուցման։Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կնախաստորագրեն վերջին 4-5 ամիսների ընթացքում մշակվող համաձայնագիրը։Սա պետք է խորհրդանշի փոխադարձ հավատարմությունը պայմանագրի դրույթներին:ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու նամակՆախարարները կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ։ Իբր այս ձևաչափն անարդյունավետ է կոնֆլիկտների կանխարգելման համար։Երկկողմ հուշագրեր ԱՄՆ-ի հետՀայ-ադրբեջանական համաձայնագրերից զատ ԱՄՆ-ն կստորագրի.Հուշագիր Հայաստանի հետ՝ հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» համար։Հուշագիր Ադրբեջանի հետ՝ նոր ոլորտներում համագործակցություն «սկսելու» համար։Ըստ Ռաուֆօղլուի՝ «միջանցք այլևս չկա»։ Հանդիպման ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։TRIPP-ը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև զարգացման և համատեղ ձեռնարկության գլխավոր համաձայնագիրն է Հայաստանի հարավային մասով տրանսպորտային ուղի կառուցելու վերաբերյալ: Այդ երթուղին Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։Առանցքային տարբերություն. նախագիծը կոմերցիոն է, ոչ թե ռազմական կամ անվտանգության հետ կապված: ԱՄՆ-ը զորք չի տեղակայելու, բայց պատասխանատվություն է ստանձնելու երթուղու անվտանգ շահագործման համար՝ «առաջին կարգի օպերատորների» հետ առևտրային համաձայնագրերի միջոցով:Նախագիծը ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն է, որը բարելավում է օպտիկամանրաթելային, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և առևտուրը և փոխադրումը տարածաշրջան և հետագայում դեպի Եվրոպա:ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81642549_0:0:2732:2048_1920x0_80_0_0_517854387d425b7a845c83f43de11f42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, ամն, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ, խաղաղության պայմանագիր
Ի՞նչ փաստաթղթեր կստորագրեն Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում. աղբյուր
15:45 07.08.2025 (Թարմացված է: 08:37 08.08.2025) Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հանդես կգան համատեղ հռչակագրերով, նախնական ստորագրություններ կդնեն խաղաղության համաձայնագրի տակ, կներկայացվի Թրամփի՝ Սյունիքով Բաքվի և Նախիջևանի միջև կապի վերաբերյալ նախագիծը:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Վաշինգտոնում աշխատող և Հարավային Կովկասի իրավիճակը լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, X-ում հրապարակել է այն փաստաթղթերի ցանկը, որոնք մտադիր են ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կներկայացվի «Թրամփի երթուղին» ենթակառուցվածքային ծրագիրը:
Օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպումը, ըստ նրա, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում չէ, այլ կարևոր քայլ, որը հիմք կդնի տևական խաղաղության համար:
Առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր.
ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստորագրած գլխավոր փաստաթուղթը:
Նպատակն է ստեղծել «անշրջելի ուղի դեպի խաղաղություն»՝ նախանշելով երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման քայլերը։ Շեշտը պատերազմի կանխարգելումից տեղափոխվում է խաղաղության կառուցման։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կնախաստորագրեն վերջին 4-5 ամիսների ընթացքում մշակվող համաձայնագիրը։
Սա պետք է խորհրդանշի փոխադարձ հավատարմությունը պայմանագրի դրույթներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու նամակ
Նախարարները կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ։ Իբր այս ձևաչափն անարդյունավետ է կոնֆլիկտների կանխարգելման համար։
Երկկողմ հուշագրեր ԱՄՆ-ի հետ
Հայ-ադրբեջանական համաձայնագրերից զատ ԱՄՆ-ն կստորագրի.
Հուշագիր Հայաստանի հետ՝ հարաբերությունների «վերագործարկման և մակարդակի բարձրացման» համար։
Հուշագիր Ադրբեջանի հետ՝ նոր ոլորտներում համագործակցություն «սկսելու» համար։
Ըստ Ռաուֆօղլուի՝ «միջանցք այլևս չկա»։ Հանդիպման ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։
TRIPP-ը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև զարգացման և համատեղ ձեռնարկության գլխավոր համաձայնագիրն է Հայաստանի հարավային մասով տրանսպորտային ուղի կառուցելու վերաբերյալ: Այդ երթուղին Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։
Առանցքային տարբերություն. նախագիծը կոմերցիոն է, ոչ թե ռազմական կամ անվտանգության հետ կապված: ԱՄՆ-ը զորք չի տեղակայելու, բայց պատասխանատվություն է ստանձնելու երթուղու անվտանգ շահագործման համար՝ «առաջին կարգի օպերատորների» հետ առևտրային համաձայնագրերի միջոցով:
Նախագիծը ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն է, որը բարելավում է օպտիկամանրաթելային, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և առևտուրը և փոխադրումը տարածաշրջան և հետագայում դեպի Եվրոպա:
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը
սպասվում է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը
հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով: