https://arm.sputniknews.ru/20250807/karavarutjuny-vatsharum-e-viva-armenia-i-ir-bazhnemasy---92061246.html
Կառավարությունը պատրաստվում է վաճառել «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը
Կառավարությունը պատրաստվում է վաճառել «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը
Sputnik Արմենիա
Ընկերության 20 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերվել էր 2024 թվականի փետրվարին։ 07.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-07T11:18+0400
2025-08-07T11:18+0400
2025-08-07T11:52+0400
վիվա-մտս
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71658718_0:97:1600:997_1920x0_80_0_0_2bddf533ca1ecbd22979ee3069bd335d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ Գործադիրն այսօր կայացրեց որոշում. «Վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին» նախագիծը չզեկուցվող հարց էր։ Ըստ նախագծի՝ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը կառավարությանը առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին թույլատրվում է ստորագրել վաճառքի օպցիոնի պայմանագիր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության հետ։Օպցիոն կոչվող գործարքների պարագայում վաճառողին՝ այս դեպքում կառավարությանը, տրվում է իրավունք, բայց ոչ պարտավորություն, ապագայում վաճառել բաժնետոմսերը։ Գնորդը պարտավորվում է գնել, եթե կառավարությունը որոշի իրացնել այդ իրավունքը։Կառավարության հիմնավորման մեջ ասված է, որ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ»-ը իր բաժնեմասը հետ գնելու առաջարկ է ներկայացրել։ Գնորդը՝ կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը, համաձայնել է վաճառողին տրամադրել օպցիոն վաճառքի պայմանագրի շրջանակում բաժնետոմսերի նկատմամբ։ Կառավարությունն, ընկերությունում իր ունեցած 20 տոկոսը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։ Կառավարության նախագծում նշված է, որ գործադիրն այս քայլին գնում է «հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը» հաշվի առնելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71658718_89:0:1513:1068_1920x0_80_0_0_7da16093b6f5fd06f30c1998c6c9888b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիվա-մտս, հհ կառավարություն
վիվա-մտս, հհ կառավարություն
Կառավարությունը պատրաստվում է վաճառել «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը
11:18 07.08.2025 (Թարմացված է: 11:52 07.08.2025) Ընկերության 20 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերվել էր 2024 թվականի փետրվարին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ Գործադիրն այսօր կայացրեց որոշում. «Վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին» նախագիծը չզեկուցվող հարց էր։ Ըստ նախագծի՝ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը կառավարությանը առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին թույլատրվում է ստորագրել վաճառքի օպցիոնի պայմանագիր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության հետ։
Օպցիոն կոչվող գործարքների պարագայում վաճառողին՝ այս դեպքում կառավարությանը, տրվում է իրավունք, բայց ոչ պարտավորություն, ապագայում վաճառել բաժնետոմսերը։ Գնորդը պարտավորվում է գնել, եթե կառավարությունը որոշի իրացնել այդ իրավունքը։
«2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը՝ շուրջ 110,000 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերը փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին», – նշված է նախագծում։
Կառավարության հիմնավորման մեջ ասված է, որ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ»-ը իր բաժնեմասը հետ գնելու առաջարկ է ներկայացրել։ Գնորդը՝ կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը, համաձայնել է վաճառողին տրամադրել օպցիոն վաճառքի պայմանագրի շրջանակում բաժնետոմսերի նկատմամբ։ Կառավարությունն, ընկերությունում իր ունեցած 20 տոկոսը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։ Կառավարության նախագծում նշված է, որ գործադիրն այս քայլին գնում է «հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը» հաշվի առնելով։