https://arm.sputniknews.ru/20250806/varazdat-harvojany-vorvoshel-e-heranal-azgajin-havaqakanic-pattshary-eghishe-meliqjann-e-92043229.html
Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ ազգային հավաքականից. պատճառը Եղիշե Մելիքյանն է
Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ ազգային հավաքականից. պատճառը Եղիշե Մելիքյանն է
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստը մեկ անգամ փորձել է աշխատել նորանշանակ մարզչի հետ, բայց չի չստացվել։ 06.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-06T17:39+0400
2025-08-06T17:39+0400
2025-08-06T17:54+0400
հայաստան
եղիշե մելիքյան
վարազդատ հարոյան
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/08/24393124_0:83:1600:983_1920x0_80_0_0_3793153b17934f0c375660e10f811bf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից։ Տեղեկությունը հայտնում է մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը Մելիքսեթյանի միջոցով հայտարարություն է տարածել` նշելով, որ իր որոշման հիմքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Ջոն վան’տ Սխիպն այսօր փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե ՄելիքյանըՆա նշել է, որ հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում թե՛ ուրախ, թե՛ բարդ ժամանակահատվածներում։«Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին։ Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս ու հայրենասիրությանս մասին, քանի որ դուք ինքներդ եք դա տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել։ Ես էլ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին։ Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար։ Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու», – եզրափակել է ֆուտբոլիստը։Հիշեցնենք` Վարազդատ Հարոյանն իր ակումբային կարիերան սկսել է «Փյունիկի» ֆուտբոլային ակադեմիայից։ 2010 թվականին նա դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում «Փյունիկը» նվաճել է Հայաստանի առաջնության, գավաթի և սուպերգավաթի տիտղոսները։ Ազգային հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/08/24393124_90:0:1510:1065_1920x0_80_0_0_95478465a74e17c767c025cde5f38b19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղիշե մելիքյան, վարազդատ հարոյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, սպորտ
հայաստան, եղիշե մելիքյան, վարազդատ հարոյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, սպորտ
Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ ազգային հավաքականից. պատճառը Եղիշե Մելիքյանն է
17:39 06.08.2025 (Թարմացված է: 17:54 06.08.2025) Ֆուտբոլիստը մեկ անգամ փորձել է աշխատել նորանշանակ մարզչի հետ, բայց չի չստացվել։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից։ Տեղեկությունը հայտնում է մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը Մելիքսեթյանի միջոցով հայտարարություն է տարածել` նշելով, որ իր որոշման հիմքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Ջոն վան’տ Սխիպն այսօր
փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը
«Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու։ Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց։ Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու։ Նույնիսկ ցանկություն չկա փորձելու։ Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար։ Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին։ Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ», – ասել է Հարոյանը։
Նա նշել է, որ հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում թե՛ ուրախ, թե՛ բարդ ժամանակահատվածներում։
«Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին։ Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս ու հայրենասիրությանս մասին, քանի որ դուք ինքներդ եք դա տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել։ Ես էլ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին։ Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար։ Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու», – եզրափակել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք` Վարազդատ Հարոյանն իր ակումբային կարիերան սկսել է «Փյունիկի» ֆուտբոլային ակադեմիայից։ 2010 թվականին նա դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում «Փյունիկը» նվաճել է Հայաստանի առաջնության, գավաթի և սուպերգավաթի տիտղոսները։ Ազգային հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից։