00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համերգների համար Հայաստան ժամանած կնոջն արգելում են լքել երկիրը քրեական վարույթի պատճառով

© Sputnik / Asatur YesayantsԶբոսաշրջիկ
Զբոսաշրջիկ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է սրճարանում տեղի ունեցած լեզվակռվի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ազգությամբ ռուս, Թբիլիսիում մշտապես բնակվող ու աշխատող, Ղազախստանի քաղաքացի Դիանա Սիլկինան, որը ժամանել է Հայաստան Զեմֆիրայի և Ջենիֆեր Լոպեսի համերգներին մասնակցելու նպատակով, չի կարողանում լքել երկիրը։ Սրճարանում տեղի ունեցած լեզվակռվի պատճառով նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանություն կատարելու հատկանիշներով և խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը միջնորդել է խափանման միջոցը փոխելու համար, քանի որ կինն արդեն մանրամասն ցուցմունք է տվել, իսկ նրա մշտական բնակության վայրը Վրաստանն է։
«Դիանա Սիլկինան Վրաստանում ունի մշտական աշխատանք, մինչև օգոստոսի 10-ը գտնվում է աշխատանքային արձակուրդում, ՀՀ–ում բնակության վայր չունի, զրկված է սոցիալական միջավայրից, չունի որևէ ծանոթ կամ բարեկամ, Հայաստան է ժամանել ընդամենը իր արձակուրդը վայելելու նպատակով, իգական սեռի ներկայացուցիչ է, մեղսագրված է ոչ մեծ ծանրության հանցանք, թե´ ՀՀ-ում, թե´ իր հայրենիքում և թե´ ցանկացած այլ վայրում նախկինում դատված կամ արատավորված երբևէ չի եղել, օրենքի ուժով դատարանում նման գործի քննությունը կարող է իրականացվել մեղադրյալի բացակայության պայմաններում և այլն։ Այնուամենայնիվ, քննիչն ու դատախազը խնդիրը լուծել փաստացի չեն կամենում և անգամ մերժում չեն տրամադրում՝ բողոքարկման իրավունքն իրացնելու նպատակով։ Միակ, այն էլ բանավոր պատասխանն այն է, որ Դիանան պետք է մեղքն ընդունի, և փորձեն գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել»,– գրել է Երիցյանը։
Նա շեշտել է, որ նման միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուժով պետք է քննվի ու լուծվի անհապաղ կամ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում, մինչդեռ միջնորդությունը ներկայացնելու պահից անցել է ավելի քան 2 շաբաթ։
Փաստաբանը հավելել է, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ, Ղազախստանի դեսպանատան ու հյուպատոսարանի անհանգստությունից բացի, որևէ այլ արձագանք մինչ այս պահը չեն ստացել։ Գլխավոր դատախազն իրեն ուղարկված դիմումը վերահասցեագրել է գործով դատախազին (նույն անձին, որի դեմ ներկայացվում է բողոք), մարդու իրավունքների պաշտպանը հրատապ միջամտության անհրաժեշտություն չի տեսնում, նրան ուղղված գրավոր դիմումը մինչ այս պահն անպատասխան է։
Լրահոս
0