https://arm.sputniknews.ru/20250805/vant-skhipy-kheracvi-meliqjany-knshanakvi-hajkakan-futbvolum-pvopvokhutjun-e-spasvum-92019637.html
Վան’տ Սխիպը կհեռացվի, Մելիքյանը կնշանակվի. հայկական ֆուտբոլում փոփոխություն է սպասվում
Վան’տ Սխիպը կհեռացվի, Մելիքյանը կնշանակվի. հայկական ֆուտբոլում փոփոխություն է սպասվում
Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնության հաջորդ ընտրական փուլի մեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կարևոր նիստ կանցկացնի։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T19:50+0400
2025-08-05T19:50+0400
2025-08-06T13:50+0400
հայաստան
ջոն վան’տ սխիպ
եղիշե մելիքյան
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
սպորտ
պաշտոն
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47300057_0:0:1600:900_1920x0_80_0_0_93cf41fc030cd8b6be8585fa1b47aef9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վաղը` օգոստոսի 6–ին, ամենայն հավանականությամբ կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկանում է իր աղբյուրներից։ Վաղը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գործկոմի նիստում կփորձի լուծել աշխատանքային օրակարգում այդքան կարևոր և անսպասելի ծագած կադրային հարցը։Մարզչին փոխելու պատճառների մասին հավաստի տեղեկություններ չկան, սակայն գլխավոր մարզիչ Ջոն Նիկոլաս վան’տ Սխիպի գլխավորությամբ թիմի արձանագրած արդյունքները հեռու են բավարար լինելուց։ Նա գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի փետրվարին, և թիմը վեց ամսվա ընթացքում անցկացրել է 4 խաղ` երկուսը` Ազգերի լիգայում, մյուս երկուսը ընկերական հանդիպումներ են եղել։ Արդյունքն իրոք մտահոգիչ է՝ խոշոր հաշվով 3 պարտություն և 1 ոչ-ոքի՝ դարպաս ուղարկած և բաց թողած գոլերի 5/16 հարաբերակցությամբ։Օրերս Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ազգային հավաքականը գլխավորելու խոսակցություններ` նշելով որ իր հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հարցով։ Նա նշել է` քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չի կարող հստակ բան ասել, իսկ եթե նման առաջարկ լինի, դեմ չի լինի, քանի որ հայրենասեր է, և խոսքը վերաբերում է ազգային հավաքականին։Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1a/47300057_212:0:1412:900_1920x0_80_0_0_a34a2d7ba428829eb43c8907a742f28b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջոն վան’տ սխիպ, եղիշե մելիքյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, սպորտ , պաշտոն, մարզիչ
հայաստան, ջոն վան’տ սխիպ, եղիշե մելիքյան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, սպորտ , պաշտոն, մարզիչ
Վան’տ Սխիպը կհեռացվի, Մելիքյանը կնշանակվի. հայկական ֆուտբոլում փոփոխություն է սպասվում
19:50 05.08.2025 (Թարմացված է: 13:50 06.08.2025) Աշխարհի առաջնության հաջորդ ընտրական փուլի մեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կարևոր նիստ կանցկացնի։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վաղը` օգոստոսի 6–ին, ամենայն հավանականությամբ կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը։
Sputnik Արմենիան այս մասին տեղեկանում է իր աղբյուրներից։ Վաղը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գործկոմի նիստում կփորձի լուծել աշխատանքային օրակարգում այդքան կարևոր և անսպասելի ծագած կադրային հարցը։
Մարզչին փոխելու պատճառների մասին հավաստի տեղեկություններ չկան, սակայն գլխավոր մարզիչ Ջոն Նիկոլաս վան’տ Սխիպի գլխավորությամբ թիմի արձանագրած արդյունքները հեռու են բավարար լինելուց։ Նա
գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի փետրվարին, և թիմը վեց ամսվա ընթացքում անցկացրել է 4 խաղ` երկուսը` Ազգերի լիգայում, մյուս երկուսը ընկերական հանդիպումներ են եղել։ Արդյունքն իրոք մտահոգիչ է՝ խոշոր հաշվով 3 պարտություն և 1 ոչ-ոքի՝ դարպաս ուղարկած և բաց թողած գոլերի 5/16 հարաբերակցությամբ։
Օրերս Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ազգային հավաքականը գլխավորելու խոսակցություններ` նշելով որ իր հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հարցով։ Նա նշել է` քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չի կարող հստակ բան ասել, իսկ եթե նման առաջարկ լինի, դեմ չի լինի, քանի որ հայրենասեր է, և խոսքը վերաբերում է ազգային հավաքականին։
Եղիշե Մելիքյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 1995 թվականին Երևանում, բայց խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբում։ 1999 թվականին «Արաքսի» կազմում նա նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ մեկ տարի անց նույն թիմի հետ՝ երկրի առաջնությունը։ 2007 թվականին նա երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, բայց այս անգամ`«Բանանցի» կազմում, որի հետ անցկացրել է ընդհանուր առմամբ 78 խաղ և խփել 12 գոլ։
Այնուհետև Մելիքյանը մեկնել է Դոնեցկ, որտեղ խաղացել է «Մետալուրգի» կազմում, ապա հանդես եկել Ալչևսկի «Ստալի», «Զարյայի» և «Գովերլայի» կազմում։
Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015 թվականից։ Նա մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» երիտասարդական թիմը։ 2017 թվականին գլխավորել է «Ստալը» (Կամենսկոյե), իսկ 2019 թվականին՝ Լվովի համանուն թիմը։ Հայաստանում սկսել մարզչական կարիերան սկսել է 2020 թվականին՝ գլխավորելով Երևանի «Ալաշկերտը», իսկ 2021 թվականին դարձել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ 2022 թվականին Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» յոթ տարվա ընդմիջումից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն։
Կոնֆերենցիայի լիգայում նրա գլխավորությամբ թիմը հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլը և անցավ խմբային մրցաշար, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ 2023/24 մրցաշրջանում «Փյունիկը» կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։