https://arm.sputniknews.ru/20250805/hh-nakhagahn-u-irani-pvokhnakhagahy-handipel-en-turqmenstanum-inch-en-qnnarkel-91989901.html
ՀՀ նախագահն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են Թուրքմենստանում. ի՞նչ են քննարկել
ՀՀ նախագահն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են Թուրքմենստանում. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T10:53+0400
2025-08-05T10:53+0400
2025-08-05T10:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
վահագն խաչատուրյան
նախագահ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/91989446_0:0:1600:901_1920x0_80_0_0_4cf2bec14ef00b382d0fce5b67c97afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը` որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանը նախատեսում էր իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղի բացել Հայաստանը Հնդկաստանի հետ կապելու համար։Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և «Չաբահարում» գործառնական կետ բացելու համար։Իրանը պատրաստ է «Չաբահարի» մուտք տրամադրել ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ մյուս երկրներինԵրթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են անորոշ ժամանակով։ Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։ Վրացական նավահանգիստները կարող էին մեկնակետ դառնալ դեպի Եվրոպա, իսկ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան մատակարարումների համար։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/91989446_93:0:1514:1066_1920x0_80_0_0_6ea318d899fc7482e0598db658513c8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, վահագն խաչատուրյան, նախագահ, հայաստան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, վահագն խաչատուրյան, նախագահ, հայաստան
ՀՀ նախագահն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են Թուրքմենստանում. ի՞նչ են քննարկել
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում»,– ասված է հայտարարությունում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը` որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանը նախատեսում էր իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղի բացել Հայաստանը Հնդկաստանի հետ կապելու համար։
Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և «Չաբահարում» գործառնական կետ բացելու համար։
Երթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են անորոշ ժամանակով։ Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։ Վրացական նավահանգիստները կարող էին մեկնակետ դառնալ դեպի Եվրոպա, իսկ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան մատակարարումների համար։