https://arm.sputniknews.ru/20250805/hajastani-tt-volvorti-shrjanarutjuny-2025t-i-arajin-kisamjakum-vitshakagrakan-tvjalner-92024733.html
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ
Sputnik Արմենիա
Շուրջ 20 տոկոս աճը կարելի է սովորական համարել Հայաստանի ՏՏ ոլորտի համար վերջին տարիներին, չհաշված 2022-2023 թվականները, որոնք նշանավորվեցին ռելոկանտների... 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T23:17+0400
2025-08-05T23:17+0400
2025-08-05T23:17+0400
տտ
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/836/50/8365041_0:252:2803:1829_1920x0_80_0_0_c8be23d921f41ae9d0fba8489964fb7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 25,6 տոկոսով։ Այս մասին հայտնում է հանրապետության վիճակագրական կոմիտեն։Այնուամենայնիվ, մոտ 20% աճը կարելի է սովորական համարել Հայաստանի ՏՏ ոլորտի համար վերջին տարիներին. օրինակ՝ 2019թ․-ին աճը կազմել է 30%, 2020թ․-ին՝ 17,8%, 2021թ․-ին՝ 22,7%: 2022-2023 թվականներին այն շատ ավելի մեծ է եղել՝ ռուսական ընկերությունների զանգվածային ռելոկացիայի պատճառով (այդ թվում՝ արևմտյան ընկերությունների մասնաճյուղերի, որոնք նախկինում տեղակայվում էին Ռուսաստանում): 2022 թվականի արդյունքներով աճը կազմել է 75,7%, 2023-ին՝ 52,4%։ 2024 թվականի արդյունքներով (երբ ռելոկանտ-ծրագրավորողների մի մասը հեռացան Հայաստանից) աճի տեմպերը դանդաղեցին՝ հասնելով 14,5%, բայց 2025-ի առաջին կիսամյակում վերադարձան 20%-ից բարձր մակարդակի։Նշենք, որ Armenian Code Academy կազմակերպության հետազոտության համաձայն՝ Հայաստանի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում օտարերկրյա աշխատողների մասնաբաժինը դեռևս զգալի է (մոտ 18%): Ընդհանուր առմամբ, այս կազմակերպության հաշվարկով, Հայաստանում մոտ 58,700 ՏՏ մասնագետ կա (2024 թվականին թիվն աճել է մոտ 2%-ով): Պաշտոնական վիճակագրության ցուցանիշը մոտ 40 հազար է, բայց այս ուսումնասիրության մեջ հաշվի են առել նաև ՏՏ ընկերություններում աշխատող օժանդակ արդյունաբերության աշխատակիցներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/836/50/8365041_72:0:2803:2048_1920x0_80_0_0_65d75825a99f12d94b8702bb76006490.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տտ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
տտ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ
Շուրջ 20 տոկոս աճը կարելի է սովորական համարել Հայաստանի ՏՏ ոլորտի համար վերջին տարիներին, չհաշված 2022-2023 թվականները, որոնք նշանավորվեցին ռելոկանտների զանգվածային ներհոսքով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 25,6 տոկոսով։ Այս մասին հայտնում է հանրապետության վիճակագրական կոմիտեն։
Տարեսկզբից ի վեր այս ոլորտում խոշոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, եթե նկատի ունենանք, օրինակ, արտասահմանյան խոշոր ՏՏ ընկերության մասնաճյուղի բացում կամ տեղական ստարտափների կողմից խոշորածավալ ներդրումների ներգրավում։
Այնուամենայնիվ, մոտ 20% աճը կարելի է սովորական համարել Հայաստանի ՏՏ ոլորտի համար վերջին տարիներին. օրինակ՝ 2019թ․-ին աճը կազմել է 30%, 2020թ․-ին՝ 17,8%, 2021թ․-ին՝ 22,7%: 2022-2023 թվականներին այն շատ ավելի մեծ է եղել՝ ռուսական ընկերությունների զանգվածային ռելոկացիայի պատճառով (այդ թվում՝ արևմտյան ընկերությունների մասնաճյուղերի, որոնք նախկինում տեղակայվում էին Ռուսաստանում): 2022 թվականի արդյունքներով աճը կազմել է 75,7%, 2023-ին՝ 52,4%։ 2024 թվականի արդյունքներով (երբ ռելոկանտ-ծրագրավորողների մի մասը հեռացան Հայաստանից) աճի տեմպերը դանդաղեցին՝ հասնելով 14,5%, բայց 2025-ի առաջին կիսամյակում վերադարձան 20%-ից բարձր մակարդակի։
Նշենք, որ Armenian Code Academy կազմակերպության հետազոտության համաձայն՝ Հայաստանի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում օտարերկրյա աշխատողների մասնաբաժինը դեռևս զգալի է (մոտ 18%): Ընդհանուր առմամբ, այս կազմակերպության հաշվարկով, Հայաստանում մոտ 58,700 ՏՏ մասնագետ կա (2024 թվականին թիվն աճել է մոտ 2%-ով): Պաշտոնական վիճակագրության ցուցանիշը մոտ 40 հազար է, բայց այս ուսումնասիրության մեջ հաշվի են առել նաև ՏՏ ընկերություններում աշխատող օժանդակ արդյունաբերության աշխատակիցներին։