00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում` ներխուժեն խմբագրություն. «Առավոտ» օրաթերթը նոր գրասենյակ է փնտրում

© Sputnik / Andranik GhazaryanՄամուլի շենք
Մամուլի շենք - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Արամ Աբրահամյանը վստահ է, որ այս դժվարությունը չի ընդհատի թերթի պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը վերջին մի քանի օրերին Պետական գույքի կառավարման կոմիտեից զանգ կամ նամակ չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
© Photo / official site of the President of RAԱրամ Աբրահամյան
Главный редактор газеты Аравот Арам Абраамян на встрече с президентом Армении (21 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Արամ Աբրահամյան
Օրերս հայտնի դարձավ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն սեղմ ժամկետ է տվել «Առավոտ» օրաթերթին, որպեսզի ազատի Մամուլի շենքում զբաղեցրած տարածքը։
«Ճիշտ է` նամակ կամ զանգ չենք ստացել, բայց չի բացառվում, որ իրավապահները ամեն րոպե կարող են մտնել, քաշքշել։ Պետգույքի կոմիտեի ուղարկած վերջին նամակում գրված է՝ սեղմ ժամկետում լքել տարածքը։ Ի՞նչ կարելի է հասկանալ սեղմ ժամկետի տակ։ Կարող է` մեզ համար սեղմ ժամկետ է երկու ամիսը կամ կես տարին, իսկ նրանց համար մի քանի ժամն է սեղմ ժամկետ։ Այստեղ օբյեկտիվ չափանիշներ չկան։ Բնականաբար, մենք փնտրում ենք նոր տարածք, հուսով եմ՝ մոտակա 2 շաբաթում այս հարցում վերջնականապես կկողմնորոշվենք»,– ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ թերթի աշխատակազմը կոմիտեի որոշումից ոգևորված չէ, բայց մեծ ողբերգություն էլ չի սարքում։
«Որովհետև 31 տարվա ընթացքում հազար ու մի բան է տեղի ունեցել։ Ընդհանրապես լրագրության ճանապարհը վարդերով պատված չէ։ Բոլորը գիտեն, դրա համար հանգիստ են ընդունում մեր առավոտցիները»,– նշեց Աբրահամյանը։
Թե ինչպես կանդրադառնա նոր գրասենյակի վարձակալությունը թերթի ֆինանսական կայունության վրա, կախված է վարձավճարի չափից։ Աբրահամյանը նշեց, որ Մամուլի շենքում իրենք ամսական մոտ 164 հազար դրամ են վճարել։
«Այնպես չէ, որ Մամուլի շենքում անվճար էինք աշխատում, թեև կոմերցիոն գներ չէին։ Եթե նոր տարածքը մեկ միլիոն արժենա, բնականաբար, չենք կարողանա, բայց ինչ–որ մի բանական գումարի մեջ կտեղավորվենք»,– ավելացրեց խմբագիրը։
Նա վստահ է, որ այս դժվարությունը չի ընդհատի թերթի պատմությունը։
«Որտեղ էլ մենք լինենք՝ մի սենյակում, կես սենյակում, փողոցում, միևնույնն է` «Առավոտը» մնալու է «Առավոտ»»,– եզրափակեց Աբրահամյանը։
Հիշեցնենք` «Առավոտ» օրաթերթը Մամուլի շենքում է գործում իր հիմնադրման օրվանից՝ 1994 թ. օգոստոսի 2-ից։
Լրահոս
0