https://arm.sputniknews.ru/20250805/irani-azgajin-anvtangutjan-khvorhrdi-qartughar-e-nshanakvel-geragujn-arajnvordi-khvorhrdakany-92019753.html
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ պաշտոնում Ալի Աքբար Ահմադիանին կարող է փոխարինել Ալի Լարիջանին: 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T19:56+0400
2025-08-05T19:56+0400
2025-08-05T19:56+0400
ալի լարիջանի
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:167:1600:1067_1920x0_80_0_0_28fc40968bf38121aa92b5d106062352.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնում է «Nour News» գործակալությունը։Երեք օր առաջ «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Լարիջանին շուտով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը՝ փոխարինելով Ալի Աքբար Ահմադիանին: Գործակալության տեղեկություններով՝ Ահմադիանը, հավանաբար, կստանձնի «երկրի բարձր մակարդակով կառավարման և համակարգման կարիք ունեցող մի շարք հատուկ ռազմավարական հարցերի պատասխանատվությունը»:Նշենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ազգային անվտանգության ոլորտում համակարգումը բարձրացնելու համար Իրանում կստեղծվի պաշտպանության նոր խորհուրդ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/09/76855567_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f52acaa400b7ae83da74a4941000d6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալի լարիջանի, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի
ալի լարիջանի, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ այդ պաշտոնում Ալի Աքբար Ահմադիանին կարող է փոխարինել Ալի Լարիջանին:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնում է «Nour News» գործակալությունը։
«Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Ալի Լարիջանին նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար՝ այդ խորհրդի քարտուղարի կարգավիճակով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Երեք օր առաջ «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Լարիջանին շուտով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը՝ փոխարինելով Ալի Աքբար Ահմադիանին: Գործակալության տեղեկություններով՝ Ահմադիանը, հավանաբար, կստանձնի «երկրի բարձր մակարդակով կառավարման և համակարգման կարիք ունեցող մի շարք հատուկ ռազմավարական հարցերի պատասխանատվությունը»:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ազգային անվտանգության ոլորտում համակարգումը բարձրացնելու համար Իրանում կստեղծվի պաշտպանության նոր խորհուրդ: