https://arm.sputniknews.ru/20250805/guculn-ir-datavtshirn-anvanel-e-verevic-hrahangvats-hashvehardar-mvoskvaji-ardzaganqy-92005760.html
Գուցուլն իր դատավճիռն անվանել է «վերևից հրահանգված հաշվեհարդար». Մոսկվայի արձագանքը
Գուցուլն իր դատավճիռն անվանել է «վերևից հրահանգված հաշվեհարդար». Մոսկվայի արձագանքը
Sputnik Արմենիա
Եվգենյա Գուցուլը հայտարարել է, որ դատավճիռը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T15:25+0400
2025-08-05T15:25+0400
2025-08-05T15:31+0400
եվգենյա գուցուլ
դատարան
կալանք
մարիա զախարովա
մոլդովա
ռուսաստան
մայա սանդու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92003543_0:0:989:557_1920x0_80_0_0_f3158784e486b3172b961c84403512fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի դատավճիռը քաղաքական դրդապատճառներով որոշման և Մոլդովայում քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշման օրինակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Սա իսկապես քաղաքական դրդապատճառներով որոշման օրինակ է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ընդդիմախոսների վրա անթաքույց և ապօրինի ճնշում գործադրելու նմուշ», - ասել է նա։Դատավճիռը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Գագաուզիայի ղեկավարի դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «դժբախտություն, որը վրա է հասել Մոլդովային և նրա ժողովրդին»։Ինքը՝ Գուցուլը, դատավճիռը անվանել է «վերևից հրահանգված քաղաքական հաշվեհարդար»։«Այս որոշումը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Սա քաղաքական հաշվեհարդար է, որը ծրագրված է և կատարվել է վերևից հրահանգով», - հայտարարել է նա։Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Նատալյա Բայրամը, Եվգենյա Գուցուլը Քիշնևի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը նույնպես դատապարտվել է. նրան պատժել են 6 տարվա ազատազրկմամբ։Պաշտպանությունը մտադիր է վիճարկել դատավճիռը:Գագաուզիայի ղեկավարի կալանավորումը կդառնա Մոլդովայի իշխանության «դագաղի վերջին մեխը». Շոր
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/05/92003543_42:0:917:656_1920x0_80_0_0_521bb16ef07f5a72713f29082a85ddcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվգենյա գուցուլ, դատարան, կալանք, մարիա զախարովա, մոլդովա, ռուսաստան, մայա սանդու
եվգենյա գուցուլ, դատարան, կալանք, մարիա զախարովա, մոլդովա, ռուսաստան, մայա սանդու
Գուցուլն իր դատավճիռն անվանել է «վերևից հրահանգված հաշվեհարդար». Մոսկվայի արձագանքը
15:25 05.08.2025 (Թարմացված է: 15:31 05.08.2025) Եվգենյա Գուցուլը հայտարարել է, որ դատավճիռը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Գագաուզիայի ղեկավար
Եվգենյա Գուցուլի դատավճիռը քաղաքական դրդապատճառներով որոշման և Մոլդովայում քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշման օրինակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա իսկապես քաղաքական դրդապատճառներով որոշման օրինակ է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ընդդիմախոսների վրա անթաքույց և ապօրինի ճնշում գործադրելու նմուշ», - ասել է նա։
Դատավճիռը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Գագաուզիայի ղեկավարի դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «դժբախտություն, որը վրա է հասել Մոլդովային և նրա ժողովրդին»։
«Գագաուզիայի օրինական ղեկավար Եվգենյա Գուցուլի համար դատարանը 7 տարվա ազատազրկում է որոշել։ Օրինական լինելու և օրենքի հիման վրա իր պարտքը կատարելու համար: Օրենքի կատարման համար նախագահ Մայա Սանդուի ռեժիմը մարդկանց բանտ է նետում: Դա պարզապես խայտառակություն չէ, դա հարձակում է, դժբախտություն, որը վրա է հասել Մոլդովային և նրա ժողովրդին», - իր տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։
Ինքը՝ Գուցուլը, դատավճիռը անվանել է «վերևից հրահանգված քաղաքական հաշվեհարդար»։
«Այս որոշումը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Սա քաղաքական հաշվեհարդար է, որը ծրագրված է և կատարվել է վերևից հրահանգով», - հայտարարել է նա։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Նատալյա Բայրամը, Եվգենյա Գուցուլը Քիշնևի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը նույնպես դատապարտվել է. նրան պատժել են 6 տարվա ազատազրկմամբ։
Պաշտպանությունը մտադիր է վիճարկել դատավճիռը: