https://arm.sputniknews.ru/20250804/vardavarin-hajastan-bary-googleum-aveli-shat-en-vorvonel-qan-lvopesi-hamergin-91980749.html
Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին
Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին
Sputnik Արմենիա
Մեդիափորձագետը խոսել է Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի մեդիաազդեցության մասին։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T20:31+0400
2025-08-04T20:31+0400
2025-08-04T20:36+0400
ջենիֆեր լոպես
համերգ
երևան
սամվել մարտիրոսյան
google
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91950393_0:83:1600:983_1920x0_80_0_0_4dc421f4ee83ef9113b8ba0716ebd5d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված` այս օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։Ըստ նրա` Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան այս օրերին։ Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ, ի տարբերություն այս օրերի, Googlе–ում «Հայաստան» բառն աննախադեպ շատ էին որոնել։«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,– ասաց նա։Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ չհաշված այս մի քանի եզակի դրվագների` մեր երկրում դրական մեդիաէֆեկտ առաջացնել չի հաջողվում, ի տարբերություն հարևան Վրաստանի, որոնք, ըստ փորձագետի, այս հարցում շատ ավելի ճկուն են։Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։Մի քիչ դեղնել է, բայց կվերականգնենք. Լոպեսի «հետքը» «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91950393_90:0:1511:1066_1920x0_80_0_0_976bfe54f016d2e9bf162ecdd206240a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջենիֆեր լոպես, համերգ, երևան, սամվել մարտիրոսյան, google
ջենիֆեր լոպես, համերգ, երևան, սամվել մարտիրոսյան, google
Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին
20:31 04.08.2025 (Թարմացված է: 20:36 04.08.2025) Մեդիափորձագետը խոսել է Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի մեդիաազդեցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված` այս օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա` Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան այս օրերին։
«Բայց պետք է հաշվի առնենք, որ նախ Ջենիֆեր Լոպեսն արդեն երկրորդ էշելոնի աստղ է, հետո սա նրա շրջագայության մի մասն է միայն։ Նա գնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, այնպես չէ, որ սա իր վերջին համերգն էր, որ սրա վրա սևեռվի ամբողջ աշխարհը։ Լոպեսի համերգի վրա սևեռվել էին միայն հայ օգտատերերն ու ՀՀ կառավարության անդամները»,– նշեց մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ, ի տարբերություն այս օրերի, Googlе–ում «Հայաստան» բառն աննախադեպ շատ էին որոնել։
«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,– ասաց նա։
Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ չհաշված այս մի քանի եզակի դրվագների` մեր երկրում դրական մեդիաէֆեկտ առաջացնել չի հաջողվում, ի տարբերություն հարևան Վրաստանի, որոնք, ըստ փորձագետի, այս հարցում շատ ավելի ճկուն են։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։