https://arm.sputniknews.ru/20250804/mvoskvan-gnahatel-e-kievi-het-banakcutjunneri-herankary-ev-amni-dery-kargavvorman-gvortsum-91966498.html
Մոսկվան գնահատել է Կիևի հետ բանակցությունների հեռանկարը և ԱՄՆ–ի դերը կարգավորման գործում
Մոսկվան գնահատել է Կիևի հետ բանակցությունների հեռանկարը և ԱՄՆ–ի դերը կարգավորման գործում
Sputnik Արմենիա
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ առաջնորդի վերջերս արված հայտարարությունները, այդ թվում՝ միջուկային թեմայի վերաբերյալ։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T14:22+0400
2025-08-04T14:22+0400
2025-08-04T14:30+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ամն
ռուսաստան
բանակցություն
բանակցային գործընթաց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86394410_0:0:3052:1717_1920x0_80_0_0_7abb1ea937d2277683ee2c49c145e0ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը չի բացառում նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ նման հանդիպում կարող է տեղի ունենալ, երբ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքն ավարտվի։Այս ֆոնին Մոսկվան շարունակում է պատրաստվել Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցին։ Դմիտրի Պեսկովը ընդգծել է ամերիկյան կողմի հետ երկխոսության կարևորությունը.«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պարոն Ուիտկոֆին Մոսկվայում, և այդ շփումները համարում ենք կարևոր, բովանդակալից և շատ օգտակար»։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ օգոստոսի 6-ին կամ 7-ին: Այցը նախատեսված էր դիվանագետի Իսրայել այցից հետո, սակայն հանգստյան օրերին այցը չկայացավ։Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ միջնորդական ջանքերը կարևոր են բանակցային ընթացիկ գործընթացի համար.Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվում է՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին.«Երկխոսությունը շարունակվում է, Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը՝ ուկրաինական կարգավորման ուղի փնտրելով», – ընդգծել է Պեսկովը։Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ առաջնորդի վերջերս արված հայտարարությունները, այդ թվում՝ միջուկային թեմայի վերաբերյալ։ Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը ելնում է հիմնական պոստուլատից. միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել։Կրեմլը, նրա խոսքով, ավանդաբար զուսպ է միջուկային անվտանգության թեմայով իր արտահայտություններում և կոչ է անում միջազգային երկխոսության բոլոր մասնակիցներին առավելագույն զգուշություն ցուցաբերել միջուկային հռետորաբանության հարցում։ ՀՌԳ-ն շարունակվում է, որովհետև Կիևը չի ուզում դիվանագիտական երկխոսություն վարել. Պեսկով
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86394410_0:0:2732:2048_1920x0_80_0_0_179a6bf96d1910df2e2ba9165a2b20d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, ամն, ռուսաստան, բանակցություն, բանակցային գործընթաց
դմիտրի պեսկով, ուկրաինա, ամն, ռուսաստան, բանակցություն, բանակցային գործընթաց
Մոսկվան գնահատել է Կիևի հետ բանակցությունների հեռանկարը և ԱՄՆ–ի դերը կարգավորման գործում
14:22 04.08.2025 (Թարմացված է: 14:30 04.08.2025) Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ առաջնորդի վերջերս արված հայտարարությունները, այդ թվում՝ միջուկային թեմայի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը չի բացառում նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման հանդիպում կարող է տեղի ունենալ, երբ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքն ավարտվի։
«Նախագահն ինքը մշտապես չի բացառում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքն ավարտվելուց հետո», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Այս ֆոնին Մոսկվան շարունակում է պատրաստվել Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցին։ Դմիտրի Պեսկովը ընդգծել է ամերիկյան կողմի հետ երկխոսության կարևորությունը.
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պարոն Ուիտկոֆին Մոսկվայում, և այդ շփումները համարում ենք կարևոր, բովանդակալից և շատ օգտակար»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ օգոստոսի 6-ին կամ 7-ին: Այցը նախատեսված էր դիվանագետի Իսրայել այցից հետո, սակայն հանգստյան օրերին այցը չկայացավ։
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ միջնորդական ջանքերը կարևոր են բանակցային ընթացիկ գործընթացի համար.
«Այդ ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում: Աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվում է՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին.
«Երկխոսությունը շարունակվում է, Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը՝ ուկրաինական կարգավորման ուղի փնտրելով», – ընդգծել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ առաջնորդի վերջերս արված հայտարարությունները, այդ թվում՝ միջուկային թեմայի վերաբերյալ։ Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը ելնում է հիմնական պոստուլատից. միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել։
Կրեմլը, նրա խոսքով, ավանդաբար զուսպ է միջուկային անվտանգության թեմայով իր արտահայտություններում և կոչ է անում միջազգային երկխոսության բոլոր մասնակիցներին առավելագույն զգուշություն ցուցաբերել միջուկային հռետորաբանության հարցում։