https://arm.sputniknews.ru/20250804/majis-hunisin-adts-n-rd-marzerum-zenqi-ardiakanacman-62-gaghtni-arhestanvoc-e-bacahajtel-91964145.html
Մայիս-հունիսին ԱԴԾ-ն ՌԴ մարզերում զենքի արդիականացման 62 գաղտնի արհեստանոց է բացահայտել
Մայիս-հունիսին ԱԴԾ-ն ՌԴ մարզերում զենքի արդիականացման 62 գաղտնի արհեստանոց է բացահայտել
Sputnik Արմենիա
Առգրավվել է 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T13:29+0400
2025-08-04T13:29+0400
2025-08-04T13:30+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865809_0:30:1580:919_1920x0_80_0_0_6b93204a89cefcc65f82a228f21edfab.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուժայինները մայիս-հունիսին ՌԴ մարզերում բացահայտել են զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոց, 268 զենք է առգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։«ՌԴ ԱԴԾ-ն, համագործակցելով ՌԴ ՆԳՆ–ի և Ռոսգվարդիայի հետ, կասեցրել է երկրի 51 սուբյեկտներից 157 բնակիչների անօրինական գործունեություն, որոնք առնչություն են ունեցել զենքի անօրինական շրջանառությանը, ինչպես նաև քաղաքացիական զենքի մարտական հատկությունների վերականգնմանը գաղտնի արհեստանոցներում և դրանց վաճառքին... Դադարեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոցների գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։Կաբարդինո-Բալկարիայում ԱԴԾ–ն 3 ահաբեկչի է ոչնչացրել. ի՞նչ էին նրանք ծրագրելԸստ ԱԴԾ–ի` մայիս-հունիսին քննչական գործողություններ են իրականացվել անօրինական զինագործների բնակության հասցեներում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդում, Զապորոժիեում, Կալինինգրադում, Նովոսիբիրսկում, Ռյազանում, Չելյաբինսկում և երկրի այլ մարզերում։Ուժայիններն առգրավել են 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ չորս գնդացիր, 25 ինքնաձիգ, 11 գնդացիր–ատրճանակ, 94 ատրճանակ, 134 հրացան, կարաբին և հրացան, ինչպես նաև երկու նռնականետ, 21 հրետանային արկ, 92 նռնակ, 16 էլեկտրական դետոնատոր, ավելի քան 140 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի ավելի քան 34 հազար փամփուշտ։ԱԴԾ–ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք հանցակիցների գործունեությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865809_212:0:1580:1026_1920x0_80_0_0_9bf22094c350e3122398281b7a771f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զենք
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զենք
Մայիս-հունիսին ԱԴԾ-ն ՌԴ մարզերում զենքի արդիականացման 62 գաղտնի արհեստանոց է բացահայտել
13:29 04.08.2025 (Թարմացված է: 13:30 04.08.2025) Առգրավվել է 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուժայինները մայիս-հունիսին ՌԴ մարզերում բացահայտել են զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոց, 268 զենք է առգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ-ն, համագործակցելով ՌԴ ՆԳՆ–ի և Ռոսգվարդիայի հետ, կասեցրել է երկրի 51 սուբյեկտներից 157 բնակիչների անօրինական գործունեություն, որոնք առնչություն են ունեցել զենքի անօրինական շրջանառությանը, ինչպես նաև քաղաքացիական զենքի մարտական հատկությունների վերականգնմանը գաղտնի արհեստանոցներում և դրանց վաճառքին... Դադարեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոցների գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ–ի` մայիս-հունիսին քննչական գործողություններ են իրականացվել անօրինական զինագործների բնակության հասցեներում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդում, Զապորոժիեում, Կալինինգրադում, Նովոսիբիրսկում, Ռյազանում, Չելյաբինսկում և երկրի այլ մարզերում։
Ուժայիններն առգրավել են 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ չորս գնդացիր, 25 ինքնաձիգ, 11 գնդացիր–ատրճանակ, 94 ատրճանակ, 134 հրացան, կարաբին և հրացան, ինչպես նաև երկու նռնականետ, 21 հրետանային արկ, 92 նռնակ, 16 էլեկտրական դետոնատոր, ավելի քան 140 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի ավելի քան 34 հազար փամփուշտ։