00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ աշակերտները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

© Photo : official site of MESCS of RA Հայ աշակերտները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում
Հայ աշակերտները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2025
Բաժանորդագրվել
Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում, տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) ու Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան): ՀՀ թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։
Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են Վահրամ Դումանյանը (ՀՀ վարչապետի խորհրդական) և Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ)։
Հիշեցնենք, որ 2024 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ՀՀ դպրոցականներն արժանացել էին 1-ական արծաթե և բրոնզե մեդալների։
Լրահոս
0