https://arm.sputniknews.ru/20250803/rd-belgvorvodi-marzi-bnakichy-viravvorvel-e-ukrainaji-zinvats-uzheri-atsi-hardzakman-hetevanqvov-91945723.html
ՌԴ Բելգորոդի մարզի բնակիչը վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով
ՌԴ Բելգորոդի մարզի բնակիչը վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել Ռակիտնոյե գյուղի առևտրային կայանատեղիին։ 03.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-03T19:31+0400
2025-08-03T19:31+0400
2025-08-03T19:33+0400
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:120:1280:840_1920x0_80_0_0_eb4b3851add9ee4182e0cc7ec8b13579.jpg
ԵՐԵՎԱՆ, 3օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Ռակիտնոյե գյուղի բնակիչը վիրավորվել է առևտրային օբյեկտի կայանատեղիի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։Նրա խոսքով՝ տուժածը կշարունակի բուժումը ամբուլատոր հիմունքներով։2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմը մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինա-Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանային գոտիներում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով։Ուկրաինայի սահմանի երկարությունը տարածաշրջանի հետ 350 կիլոմետր է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_bf2c9dc712212ddf267ae8a6ee327f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
ՌԴ Բելգորոդի մարզի բնակիչը վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով
19:31 03.08.2025 (Թարմացված է: 19:33 03.08.2025) Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել Ռակիտնոյե գյուղի առևտրային կայանատեղիին։
ԵՐԵՎԱՆ, 3օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Ռակիտնոյե գյուղի բնակիչը վիրավորվել է առևտրային օբյեկտի կայանատեղիի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ռակիտնոյե գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է պայթեցվել առևտրային օբյեկտի կայանատեղիում։ Վիրավորվել է քաղաքացիական անձ։ Տղամարդը ինքնուրույն դիմել է Ռակիտնյանսկայա կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ականի վնասվածք և ուսի բեկորային վերք», - նշել է Գլադկովը իր
Telegram ալիքում։Նրա խոսքով՝ տուժածը կշարունակի բուժումը ամբուլատոր հիմունքներով։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմը մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինա-Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանային գոտիներում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով։
Ուկրաինայի սահմանի երկարությունը տարածաշրջանի հետ 350 կիլոմետր է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։