00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցի մասնագետները Հայաստանում վնասատու միջատների համար թակարդներ կարտադրեն

© Sputnik / Aram GareginyanԱլի Ռամեզանին ու Աննա Պողոսյանը
Ալի Ռամեզանին ու Աննա Պողոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2025
Բաժանորդագրվել
Ընկերությունը հաղթել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ֆերմերներին 50 հազար թակարդ-պատիճ մատակարարելու մրցույթը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Իրանական Pheroganic ընկերության մասնագետները ցանկություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական վնասատու համարվող միջատների համար ֆերոմոնային թակարդների արտադրություն հիմնել: Այս մասին Sevan Startup Summit 2025 նորարարական համաժողովում Sputnik Արմենիային հայտնեց ընկերության համահիմնադիր Ալի Ռամեզանին։
Շուրջ երկու տարի առաջ ընկերությունը նմանատիպ արտադրություն է բացել Իրանում. տեղական շուկան ավելի արդյունավետ սպասարկելու համար այժմ ցանկանում է գործունեություն սկսել Հայաստանում։ Հայ միջնորդի միջոցով ընկերությունը շահել է էկոնոմիկայի նախարարության՝ տարեկան մոտ 50 հազար թակարդ-պատիճ մատակարարելու մրցույթը։
Ֆերոմոնը կենդանիների (այդ թվում մարդու) կողմից տարբեր հուզական վիճակներում արտազատվող քիմիական նյութ է: Թակարդների խայծը զուգավորման ընթացքում միջատների կողմից արտազատված ֆերոմոնի սինթեզված կրկնօրինակն է։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում միջատներն ունեն իրենց ենթատեսակները, ուստի նյութը, որը հաշվարկված է, օրինակ, իրանական լեռնաշխարհի աֆիդների պոպուլյացիայի համար, կարող է Հայաստանի առանձնյակների դեպքում արդյունավետ չլինել։
«Մի շարք մշակաբույսերի համար նախատեսված մեր թակարդները արդեն օգտագործում են ամբողջ Իրանի ֆերմերները», - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանում ընկերությունը մտադիր է աշխատել խաղողի, սալորի, դեղձի, ծիրանի և լոլիկի տնկարկների ուղղությամբ:
Ընկերության համահիմնադիր Աննա Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում դաշտային փորձարկումներն արդեն սկսվել են, ֆերմերներից ստանում են այգիների լուսանկարները, որոնց միջոցով հնարավոր է արձանագրել դրական տեղաշարժը։
Թունաքիմիկատների համեմատ այս թակարդները ոչ միայն ավելի մաքուր են, այլև առավել տնտեսող: Մեկ հեկտարի ապահովման համար ծախսվում է մինչև 40 դոլար (25-40 պարկուճ՝ 1 դոլար արժողությամբ): Այնինչ, թունաքիմիկատների դեպքում մեկ հեկտարի համար ամենաքիչ ծախսը կազմում է մոտ 10 հազար դրամ (25-26 դոլար), սակայն փոշեցրումը պետք է իրականացնել տարին մի քանի անգամ։
Լրահոս
0