00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ջրանջատումները հաճախակի դարձել ամռանը. «Վեոլիա Ջրի» պատասխանը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՋրանջատում
Ջրանջատում - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2025
Ջրանջատում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամռան այս անոմալ շոգին Երևանի տարբեր թաղամասերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ջրագծի կամ այլ վթարների գլխավոր պատճառը համակարգի կառույցների ֆիզիկական մաշվածությունն է։ Դրանք տեղի են ունենում հանկարծակի և միշտ չէ, որ հնարավոր է լինում դրա մասին նախապես տեղեկացնել հանրությանը: Այսպես է պատասխանել «Վեոլիա Ջուր» ընկերությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ընկերությանն ուղղված մեր հարցման մեջ նշել էինք, որ Երևանի տարբեր թաղամասերում բնակիչները բողոքում են ջրամատակարարման հաճախակի ընդհատումներից: Հարցրել` ի՞նչ է անում ընկերությունը խնդիրը լուծելու համար: Մարդիկ կասկածներ ունեն, որ ջուրն ապօրինի մատակարարվում է լողավազաններին:

«Վեոլիա ջրից» պարզաբանել են, որ ջրամատակարարման համակարգում տեղի ունեցող ջրանջատումներն ունեն երկու հիմնական պատճառ` ջրագծի կամ համակարգի այլ ինժեներական կառույցների վթար և պլանային աշխատանք (նոր շինարարություն, վերանորոգում, ջրագծերի միացում, սարքավորումների տեղադրում):

«Անկախ նրանից վթարը փոքր է թե մեծ, ընկերությունը օպերատիվորեն արձագանքում է դրանց`փորձելով առաջացած խնդիրը լուծել հնարավորինս արագ: Նույնիսկ պլանային աշխատանքների ավարտին նոր կառույցը գործող ցանցին միացնելու համար անհրաժեշտ է լինում ջրանջատում իրականացնել: Հետևաբար, ջրանջատումներն անխուսափելի են, իսկ վթարների կանխարգելման լավագույն ձևը ներդրումներն են համակարգում, ինչը հետևողականորեն իրականացվում է»,– վստահեցրել են ընկերությունից:
«Վեոլիա Ջրից» կրկնել են մի քանի օր առաջ իրենց տարածած հայտարարությունը, թե ամռան ամիսներին սպառման պիկով պայմանավորված, ինչպես նաև խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով առաջանում են որոշակի խնդիրներ։
«Ընկերությունը մի կողմից ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում իր սպասարկման բնակավայրերում` նորացնում ջրագծերն ու բաշխիչ ցանցը, մյուս կողմից` պայքարում ապօրինությունների դեմ` բերելով դրանք օրինական դաշտ: Դրա ապացույցը այս տարիների ընթացքում համակարգում ջրի կորստի նվազումն է»,– ասել են ընկերությունից:
«Վեոլիա Ջուրը» գիտակցում է, որ սպառողներին անհարմարություններ է պատճառում, սակայն միաժամանակ չի երաշխավորում, որ ջրանջատումներ, հատկապես ամռան այս շոգին, չեն լինի` իրենց բոլոր աշխատանքներն առանց ջրանջատման հնարավոր չէ իրականացնել:
Ընկերությունից մենք նաև հետաքրքրվել էինք` արդյոք մտավախություն չունեն, որ այս գործելաոճով կարժանանա ՀԷՑ–ի նույն ճակատագրին:
«Տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ և ՀԷՑ պայմանագրերի տարբերությունների մասին մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ խոսել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը»,– նշել են ընկերությունից` հորդորելով վերանայել ՀԾԿՀ նախագահի ճեպազրույցը:
Նշենք, որ այդ ճեպազրույցի ժամանակ Մեսրոպյանն ասել էր հետևյալ միտքը. «Թող տպավորություն չլինի, որ նմանատիպ խնդիրներ կան «Վեոլիա Ջուր» ընկերությունում, և պետությունը աչք է փակում կամ լավ աչքով է նայում, իսկ ՀԷՑ-ի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել խլելու։ Խլելու մասին խոսք չկա»։
«Վեոլիա Ջրից» խնդրել էինք նաև անդրադառնալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դժգոհությանը, որ ընկերությունը և Ջրային կոմիտեն ներկայացնում են բացատրություններ ու հիմնավորումներ, բայց իրենց լուծումներ են պետք: Ինչպես նաև խնդրել էինք անդրադառնալ հարցին` արդյոք համագործակցո՞ւմ են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ, որը զբաղվում է ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներով:
Այս երկու հարցերին ընկերությունը չի պատասխանել։
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հուլիսի 24–ին հայտարարել էր, որ Երևանի որոշ հատվածներում այս օրերին նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Ընդ որում, խախտումների պատճառը, ըստ մատակարարի, ոչ թե աշխատանքում տեղ գտած թերացումներն են, այլ «աննախադեպ բարձր ջերմաստիճանն» ու «ջրասպառման ծավալների մեծացումը»։
Հիշեցնենք, որ Երևանի ջրատարն ու կոյուղին ղեկավարում է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը գործում է որպես վարձակալ, այլ ոչ թե կառավարիչ: Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա ջուրը» պատասխանատու է միայն ընթացիկ սպասարկման համար, մինչդեռ ցանցերի հիմնանորոգման համար դեռևս պատասխանատվություն է կրում պետությունը, քանի որ սահմանված ջրի սակագները չեն ծածկում համապատասխան ծախսերը:
Լրահոս
0