https://arm.sputniknews.ru/20250802/tesakanvoren-adrbejani-erkinqy-bac-e-bajc-hh-inqnatirnern-ajnteghvov-chen-trchum-qaghaviacia-91905673.html
Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա
Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա
Sputnik Արմենիա
Իշխող կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն, վստահ է, որ հայկական ինքնաթիռները թռչում են ադրբեջանական օդային տարածքով: 02.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-02T09:55+0400
2025-08-02T09:55+0400
2025-08-02T09:55+0400
քաղավիացիա
քաղավիացիայի կոմիտե
ինքնաթիռ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85951478_0:299:1600:1199_1920x0_80_0_0_4a23c7dc6b124a58e7d2ded395b0364c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:Միաժամանակ նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:«Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», - գրել է Թորոսյանը։Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան բացատրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) որոշ ինքնաթիռների՝ Հայաստանի վրայով թռիչքի երթուղիների փոփոխության պատճառները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85951478_0:0:1600:1201_1920x0_80_0_0_22d0dfbe2e67263ffd72710d0363a5ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե, ինքնաթիռ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
քաղավիացիա, քաղավիացիայի կոմիտե, ինքնաթիռ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա
Իշխող կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն, վստահ է, որ հայկական ինքնաթիռները թռչում են ադրբեջանական օդային տարածքով:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։
Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:
«Ելնելով վերոգրյալից` տեսականորեն Ադրբեջանի օդային տարածքը բաց է ՀՀ քաղաքացիական օդանավերի համար, սակայն գործնականում ՀՀ օդանավ շահագործողները նշված տարածքով թռիչքներ չեն իրականացնում, ինչը պայմանավորված է վերջիններիս ներքին որոշումներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:
«Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», - գրել է Թորոսյանը։
Ավելի վաղ
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան բացատրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) որոշ ինքնաթիռների՝ Հայաստանի վրայով թռիչքի երթուղիների փոփոխության պատճառները։