https://arm.sputniknews.ru/20250802/hh-datakhazutjuny-pahanjum-e-majr-atvorin-nvirats-taratsqnery-veradardznel-pnin-91926829.html
ՀՀ դատախազությունը պահանջում է Մայր աթոռին նվիրված տարածքները վերադարձնել ՊՆ–ին
ՀՀ դատախազությունը պահանջում է Մայր աթոռին նվիրված տարածքները վերադարձնել ՊՆ–ին
Sputnik Արմենիա
Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: 02.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-02T14:20+0400
2025-08-02T14:20+0400
2025-08-02T14:46+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27743351_0:54:1025:630_1920x0_80_0_0_0297cd447a501861eb6d65b98caac233.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք էր նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Գործը մակագրված է դատավոր Լիլիթ Դրմեյանին։Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29–ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշմանը:Ըստ այդ որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք–շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2019 թ. օգոստոսի 30–ին:Հիշեցնենք, որ 2025 թ. փետրվարի 13-ին էլ Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրի փոխարեն ԱԺ բակում են հարգանքի տուրք մատուցելԱպարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019 թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Դատախազությունից «Հետքին» հայտնել էին, որ հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես, եկեղեցիները պատմամշակութային օբյեկտներ են, հետևաբար օտարման ենթակա չեն, մինչդեռ համայնքի ղեկավարը համապատասխան որոշմամբ և նվիրատվության պայմանագրով փոխանցել է Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1e/27743351_56:0:967:683_1920x0_80_0_0_9561ee969da02742f06d4c0c0b5f75ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
ՀՀ դատախազությունը պահանջում է Մայր աթոռին նվիրված տարածքները վերադարձնել ՊՆ–ին
14:20 02.08.2025 (Թարմացված է: 14:46 02.08.2025) Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք էր նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք «
Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30–ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Գործը մակագրված է դատավոր Լիլիթ Դրմեյանին։
Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29–ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին
որոշմանը:
Ըստ այդ որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք–շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2019 թ. օգոստոսի 30–ին:
«Պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի, ՀՀ դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,– «
Հետքին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ 2025 թ. փետրվարի 13-ին էլ Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019 թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը: Դրանից հետո եկեղեցիներն իրենց սպասարկման տարածքներով, նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայ առաքելական եկեղեցուն:
Գլխավոր դատախազությունը վարչական դատարան հայցադիմում ներկայացրել է համայնքի ղեկավարի միայն մեկ որոշման վերաբերյալ: Դատախազությունից «Հետքին» հայտնել էին, որ հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես, եկեղեցիները պատմամշակութային օբյեկտներ են, հետևաբար օտարման ենթակա չեն, մինչդեռ համայնքի ղեկավարը համապատասխան որոշմամբ և նվիրատվության պայմանագրով փոխանցել է Հայ առաքելական եկեղեցուն։