https://arm.sputniknews.ru/20250802/drvoni-hardzakman-hetevanqvov-energvodarum-ka-mek-zvoh-mek-tuzhats-91927706.html
Դրոնի հարձակման հետևանքով Էներգոդարում կա մեկ զոհ, մեկ տուժած
Դրոնի հարձակման հետևանքով Էներգոդարում կա մեկ զոհ, մեկ տուժած
Sputnik Արմենիա
Անվտանգ պայմանների դեպքում բժշկական ծառայությունները օգնություն կցուցաբերեն տուժած կնոջը: 02.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-02T14:57+0400
2025-08-02T14:57+0400
2025-08-02T15:27+0400
զապորոժիե
էներգոդար
ռուսլան պուխով
զոհ
տուժածներ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49877050_0:188:2971:1859_1920x0_80_0_0_12615f6c3a60d44029cbf66aa7d3d595.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում քաղաքացիական ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով զոհվել է տղամարդ, վիրավորվել՝ կին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:Արտակարգ պատահարի շրջանում ֆիքսվել են թշնամու մի քանի ԱԹՍ-ներ, բնակիչներին խնդրում են դուրս չգալ տներից: Պաշտոնյան հավելել է, որ հատուկ ծառայություններն ու զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ԱԹՍ-ների սպառնալիքը չեզոքացնելու համար:Պուխովի խոսքով` իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները և զոհվածի ու տուժածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
էներգոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49877050_0:0:2729:2047_1920x0_80_0_0_10e9b220bc5dfbe6e540e1af17563c04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, էներգոդար, ռուսլան պուխով, զոհ, տուժածներ
զապորոժիե, էներգոդար, ռուսլան պուխով, զոհ, տուժածներ
Դրոնի հարձակման հետևանքով Էներգոդարում կա մեկ զոհ, մեկ տուժած
14:57 02.08.2025 (Թարմացված է: 15:27 02.08.2025) Անվտանգ պայմանների դեպքում բժշկական ծառայությունները օգնություն կցուցաբերեն տուժած կնոջը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում քաղաքացիական ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով զոհվել է տղամարդ, վիրավորվել՝ կին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:
«Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել քաղաքի արդյունաբերական հատվածում: Քաղաքացիական մեքենայի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է տղամարդ, իսկ մեքենայում գտնվող կինը վնասվածքներ է ստացել», - գրել է Պուխովը։
Արտակարգ պատահարի շրջանում ֆիքսվել են թշնամու մի քանի ԱԹՍ-ներ, բնակիչներին խնդրում են դուրս չգալ տներից: Պաշտոնյան հավելել է, որ հատուկ ծառայություններն ու զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ԱԹՍ-ների սպառնալիքը չեզոքացնելու համար:
Պուխովի խոսքով` իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները և զոհվածի ու տուժածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։