https://arm.sputniknews.ru/20250801/mak-i-glkhavvor-qartugharn-arajarkel-e-krtshatel-kazmakerputjan-nisteri-ev-zekujcneri-qanaky-91913919.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է կրճատել կազմակերպության նիստերի և զեկույցների քանակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է կրճատել կազմակերպության նիստերի և զեկույցների քանակը
Sputnik Արմենիա
Չնայած կատարված ծավալուն աշխատանքին, զեկույցների զգալի մասը մնում է աննկատ, նշել է գլխավոր քարտուղարը։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T20:05+0400
2025-08-01T20:05+0400
2025-08-01T20:05+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75553415_0:146:1600:1046_1920x0_80_0_0_818ae4f07fa7f339350989da984f882d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վկայակոչելով կառույցի գերծանրաբեռնվածությունը և մի շարք փաստաթղթերի ցածր արդյունավետությունը, հայտարարել է կազմակերպության զեկույցների և նիստերի քանակը կրճատելու անհրաժեշտության մասին:Գուտերեշը նշել է, որ չնայած կատարված աշխատանքի ծավալին, զեկույցների զգալի մասը մնում է աննկատ. դրանցից յուրաքանչյուր հինգերորդը հավաքում է հազարից պակաս ներբեռնում: Միևնույն ժամանակ, փաստաթղթերի նախապատրաստման և նիստերի կազմակերպման ծախսերը կազմում են բյուջեի զգալի մասը:Գլխավոր քարտուղարի խոսքով՝ բյուջեի յուրաքանչյուր 10 դոլարից 1-ն ուղղվում է նիստերի ու հրապարակումների ուղղակի սպասարկմանը՝ չհաշված լրացուցիչ անուղղակի ծախսերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75553415_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3156ef0704311809d1955c7a6d6524fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է կրճատել կազմակերպության նիստերի և զեկույցների քանակը
Չնայած կատարված ծավալուն աշխատանքին, զեկույցների զգալի մասը մնում է աննկատ, նշել է գլխավոր քարտուղարը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, վկայակոչելով կառույցի գերծանրաբեռնվածությունը և մի շարք փաստաթղթերի ցածր արդյունավետությունը, հայտարարել է կազմակերպության զեկույցների և նիստերի քանակը կրճատելու անհրաժեշտության մասին:
«Այսօր բոլոր մանդատների կեսից ավելին պահանջում է զեկույցների նախապատրաստություն։ Միայն անցած տարվա ընթացքում քարտուղարությունը պատրաստել է 1100 զեկույց՝ 20 %-ով ավելի, քան 1990 թվականին։ Դրանց թվում հինգից երեքը վերաբերում են կրկնվող թեմաներին, և պետք է խոստովանեմ, որ այդ զեկույցները նույնպես երկար են դառնում. վերջին 20 տարվա ընթացքում տեքստերի ծավալն աճել է ավելի քան 40%-ով: Այս իրավիճակը փոխելու համար առաջարկում ենք մի շարք քայլեր, ինչպես, օրինակ, նիստերի և զեկույցների քանակի կրճատում և, միևնույն ժամանակ, դրանց ամբողջական համապատասխանություն բոլոր մանդատներին», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով հերթական նիստում։
Գուտերեշը նշել է, որ չնայած կատարված աշխատանքի ծավալին, զեկույցների զգալի մասը մնում է աննկատ. դրանցից յուրաքանչյուր հինգերորդը հավաքում է հազարից պակաս ներբեռնում: Միևնույն ժամանակ, փաստաթղթերի նախապատրաստման և նիստերի կազմակերպման ծախսերը կազմում են բյուջեի զգալի մասը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ բյուջեի յուրաքանչյուր 10 դոլարից 1-ն ուղղվում է նիստերի ու հրապարակումների ուղղակի սպասարկմանը՝ չհաշված լրացուցիչ անուղղակի ծախսերը: