https://arm.sputniknews.ru/20250801/khvosakcutjuny-karevvor-e-bajc-mvoskvan-patrast-e-spasel-putiny-banakcutjunneri-masin-91904404.html
Խոսակցությունը կարևոր է, բայց Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտինը՝ բանակցությունների մասին
Խոսակցությունը կարևոր է, բայց Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտինը՝ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Վալաամ կղզում ընթանում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը: 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T16:06+0400
2025-08-01T16:06+0400
2025-08-01T16:06+0400
վլադիմիր պուտին
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
ուկրաինա
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91902992_0:0:1920:1080_1920x0_80_0_0_578ea74f9079f1308ad3c83ce1bbc73d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, ապա Մոսկվան պատրաստ է սպասել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։Այսօր Վալաամ կղզում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը:Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները միշտ պահանջված են և կարևոր:Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դրական է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները և գերիների փոխանակումը:«Ինչպես կարելի է դրական չգնահատել այն, որ հարյուրավոր մարդիկ վերադարձել են հայրենիք։ Դա դրական է։ Գիտեք, որ մենք մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հազարավոր զոհված ուկրաինացի զինվորների մարմիններ ենք հանձնել, ի պատասխան ստացել ենք մեր մի քանի տասնյակ տղաների, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ արդյոք դա դրակա՞ն չէ: Իհարկե, դրական է», - ասել է Պուտինը։Նրա խոսքով՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ են հանգամանալից խոսակցություններ։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով, անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայում երկարաժամկետ, երկարատև խաղաղության հասնելու քայլերը՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման:Պուտինն ընդգծել է նաև, որ 2024 թվականի ամռանը Ուկրաինայի հարցով ՌԴ-ի կողմից հնչեցված պայմանները մնում են անփոփոխ։Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում: Բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել գերիների փոխանակում։ ՌԴ-ն նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլի Չիրագան պալատում և տևել է մոտ մեկ ժամ: Ռուսաստանը բանակցությունների ընթացքում առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց։
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Оцениваю в целом положительно": заявление Путина с оценкой прошедших раундов переговоров с Украиной в Стамбуле
Sputnik Արմենիա
"Оцениваю в целом положительно": заявление Путина с оценкой прошедших раундов переговоров с Украиной в Стамбуле
2025-08-01T16:06+0400
true
PT1M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91902992_240:0:1680:1080_1920x0_80_0_0_90163a3b70b3ac8aa863bda0f80bb224.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ուկրաինա, բանակցություն, видео
վլադիմիր պուտին, ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, ուկրաինա, բանակցություն, видео
Խոսակցությունը կարևոր է, բայց Մոսկվան պատրաստ է սպասել. Պուտինը՝ բանակցությունների մասին
Վալաամ կղզում ընթանում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Եթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, ապա Մոսկվան պատրաստ է սպասել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այսօր Վալաամ կղզում ընթանում է Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը:
Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները միշտ պահանջված են և կարևոր:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք միշտ պահանջված են և միշտ կարևոր, հատկապես, եթե դա խաղաղության ձգտում է», - ասել է Պուտինը՝ խոսելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ դրական է գնահատում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները և գերիների փոխանակումը:
«Ինչպես կարելի է դրական չգնահատել այն, որ հարյուրավոր մարդիկ վերադարձել են հայրենիք։ Դա դրական է։ Գիտեք, որ մենք մարդասիրական նկատառումներից ելնելով՝ հազարավոր զոհված ուկրաինացի զինվորների մարմիններ ենք հանձնել, ի պատասխան ստացել ենք մեր մի քանի տասնյակ տղաների, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ արդյոք դա դրակա՞ն չէ: Իհարկե, դրական է», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ են հանգամանալից խոսակցություններ։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով, անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայում երկարաժամկետ, երկարատև խաղաղության հասնելու քայլերը՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման:
Պուտինն ընդգծել է նաև, որ 2024 թվականի ամռանը Ուկրաինայի հարցով ՌԴ-ի կողմից հնչեցված պայմանները մնում են անփոփոխ։
«Դրանք ոչ թե պայմաններ են, այլ նպատակներ՝ ես ձևակերպել եմ Ռուսաստանի նպատակները։ Մինչև այդ պահը մեզ ասում էին, որ անհասկանալի է, թե ինչ է ուզում Ռուսաստանը. ահա, մենք դրանք ձևակերպել ենք անցյալ տարվա հունիսին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում: Բանակցությունների արդյունքներով տեղի է ունեցել գերիների փոխանակում։ ՌԴ-ն նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլի Չիրագան պալատում և տևել է մոտ մեկ ժամ: Ռուսաստանը բանակցությունների ընթացքում առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց։