00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում բուհական քննությունների արդյունքներով 1174 տեղ թափուր է մնացել, որից 219-ը՝ անվճար

© Photo : official site of MESCS of RA Դիմորդներ
Դիմորդներ - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2025
Բաժանորդագրվել
Դիմորդների թվով առաջատար եռյակում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ Բուհական ընդունելության քննությունների երկու փուլերի անցկացումից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որոնցից 219-ը՝ անվճար, 955-ը՝ վճարովի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Հունվարի 15-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միասնական քննություններին մասնակցել է ավելի քան 41,500 դիմորդ։
«Բուհերում հատկացված էր 2142 անվճար տեղ, 9984՝ վճարովի։ Հիմնական մրցույթի արդյունքներով միասնական քննություններով բուհ են ընդունվել 7719, ներբուհական քննություններով՝ 2069, ընդհանուր՝ 9788 դիմորդ։ Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքներն արդեն հայտնի էին, ունեինք 2035 թափուր տեղ՝ անվճար` 264, վճարովի՝ 2091, մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել»,- ասաց Նասիբյանը։
Չհայտագրված դիմորդները նրանք են, ովքեր կարող են միավորները պահել հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար կամ էլ այն տղաները, որոնք արդեն զորակոչվել են բանակ։ Լրացուցիչ փուլի արդյունքներով բուհ են ընդունվել 1182 հոգի, որոնցից 47–ն անվճար, 1135-ը՝ վճարովի։ Երկու փուլերի մրցույթի արդյունքում դուրս են մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։
Դիմորդների թվով առաջատար եռյակում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Ռազմական բուհի շրջանավարտը կկարողանա տուն գնել ՀՀ ցանկացած կետում՝ Երևանում բնակարանի գնով
Նասիբյանի խոսքով՝ համալսարաններ կան, որտեղ թափուր տեղերն ավելի շատ են, և մասնագիտություններ կան, որոնց գծով քիչ դիմորդներ են գրանցվում կամ առհասարակ չեն էլ լինում։
«Պետական բուհերի 25 մասնագիտություններով դիմորդ ընդհանրապես չկա։ Օրինակ` Պոլիտեխնիկի «Մեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծում», Մանկավարժական համալսարանի «Գրադարանային, տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտություններով դիմորդներ չունենք։ Կան այսպիսի մասնագիտություններ նաև Թատրոնի և կինոյի ինստիտուտում, կոնսերվատորիայում և այլն»,- նշեց Նասիբյանը։
Ոչ պետական բուհերում թափուր են մնացել 96 մասնագիտություններ, ընդ որում՝ այնպիսիք, ինչպիսիք են հոգեբանությունը, իրավաբանությունը, միջազգային հարաբերությունները և այլն։
Պետական բուհերում ամենապահանջվածն են տնտեսագիտական մասնագիտությունները, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը։
Գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողների համար կառավարության կողմից սահմանված բարձր կրթաթոշակները, ըստ Նասիբյանի, էական ազդեցություն չեն ունեցել. 7 մասնագիտություններ թափուր են մնացել։
Հայաստանից 209 դիմորդ է անվճար հիմունքներով ընդունվել ռուսական բուհեր
Լրահոս
0