https://arm.sputniknews.ru/20250801/anhusali-partapanneri-mi-masi-mvot-varkery-chmarelu-svovvorutjun-ka-azatjan-91902687.html
Անհուսալի պարտապանների մի մասի մոտ վարկերը չմարելու սովորություն կա. Ազատյան
Անհուսալի պարտապանների մի մասի մոտ վարկերը չմարելու սովորություն կա. Ազատյան
Sputnik Արմենիա
ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` եթե համեմատենք նախորդ և ներկա վարկային մեղմացումների ժամանակ անհուսալի պարտապանների ցուցակները, ապա կտեսնենք, որ շատ... 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T15:22+0400
2025-08-01T15:22+0400
2025-08-01T15:22+0400
վարկ
բանկ
համաներում
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77399751_0:150:1600:1050_1920x0_80_0_0_67d652ffcb0dc96125821dca070b79d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում անհուսալի պարտապանների մեծամասնությանը վարկային համաներումները չեն օգնել. նրանք շարունակում են վարկեր վերցնել ու խնդիրներ ունենալ բանկերի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ մեկնաբանելով փետրվարին մեկնարկած անհուսալի պարտապանների աջակցության ծրագիրը։Ազատյանի խոսքով` վարկային համաներումների հետ կապված պետք է զգուշություն ցուցաբերել, որպեսզի քաղաքացիների մոտ վարկերը չմարելու սովորություն չձևավորվի:Ազատյանի խոսքով` ներկայիս ծրագիրը չի կարելի համաներում անվանել, քանի որ վարկառուները պետք է մարեն բոլոր տոկոսները, մայր գումարը և տույժերի ու տուգանքների 20 տոկոսը:Հիշեցնենք` կառավարության աջակցության ծրագիրը հաստատվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շահառուների աշխատավարձից բռնագանձվող գումարը 20% է՝ 24 ամիս ժամկետով։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար է, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։Կառավարության ծրագրով շահառու կարող են լինել անձինք, որոնց վարկն արդեն 3 տարի է, ինչ անհուսալի է և չի գերազանցում 1 մլն դրամը: Ծրագրին դիմող քաղաքացու աշխատանք ունենալը պարտադիր պայման է։ Դիմումների ընդունումը մեկնարկել է 2025 թվականի փետրվարից, վերջնաժամկետը 2026 թ.-ի հունվարի 31–ն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/14/77399751_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c239c5143a357e6d39b2918e571c79be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարկ, բանկ, համաներում, պարտք
վարկ, բանկ, համաներում, պարտք
Անհուսալի պարտապանների մի մասի մոտ վարկերը չմարելու սովորություն կա. Ազատյան
ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` եթե համեմատենք նախորդ և ներկա վարկային մեղմացումների ժամանակ անհուսալի պարտապանների ցուցակները, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում դրանք նույն մարդիկ են։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում անհուսալի պարտապանների մեծամասնությանը վարկային համաներումները չեն օգնել. նրանք շարունակում են վարկեր վերցնել ու խնդիրներ ունենալ բանկերի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ մեկնաբանելով փետրվարին մեկնարկած անհուսալի պարտապանների
աջակցության ծրագիրը։
Ազատյանի խոսքով` վարկային համաներումների հետ կապված պետք է զգուշություն ցուցաբերել, որպեսզի քաղաքացիների մոտ վարկերը չմարելու սովորություն չձևավորվի:
«Այս մասին է վկայում նախորդ համաներման փորձը։ Մի քանի տարի առաջ համաներում հայտարարվել էր ոչ մեծ պարտքեր ունեցող` մինչև 50 հազար դրամ, անձանց համար, բայց ստուգելով անհուսալի պարտապանների ցուցակները` այն ժամանակ և հիմա էլ, պարզ է դառնում, որ շատ դեպքերում նույն մարդիկ են»,– տեղեկացրեց նա։
Ազատյանի խոսքով` ներկայիս ծրագիրը չի կարելի համաներում անվանել, քանի որ վարկառուները պետք է մարեն բոլոր տոկոսները, մայր գումարը և տույժերի ու տուգանքների 20 տոկոսը:
Հիշեցնենք` կառավարության աջակցության ծրագիրը հաստատվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շահառուների աշխատավարձից բռնագանձվող գումարը 20% է՝ 24 ամիս ժամկետով։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար է, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։
Կառավարության ծրագրով շահառու կարող են լինել անձինք, որոնց վարկն արդեն 3 տարի է, ինչ անհուսալի է և չի գերազանցում 1 մլն դրամը: Ծրագրին դիմող քաղաքացու աշխատանք ունենալը պարտադիր պայման է։ Դիմումների ընդունումը մեկնարկել է 2025 թվականի փետրվարից, վերջնաժամկետը 2026 թ.-ի հունվարի 31–ն է։