https://arm.sputniknews.ru/20250801/hhum-varkeri-tvokvosadrujqn-atshel-e-isk-hipvoteq-aveli-shat-vercnum-en-marzerum-azatjan-91901906.html
ՀՀ–ում վարկերի տոկոսադրույքն աճել է, իսկ հիփոթեք ավելի շատ վերցնում են մարզերում. Ազատյան
ՀՀ–ում վարկերի տոկոսադրույքն աճել է, իսկ հիփոթեք ավելի շատ վերցնում են մարզերում. Ազատյան
Sputnik Արմենիա
ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T15:01+0400
2025-08-01T15:01+0400
2025-08-01T15:04+0400
հայաստան
բանկ
վարկ
հիփոթեքային վարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_0:0:3299:1856_1920x0_80_0_0_85a3260e1bd533f633930a13fa4436d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող բանկերը միասին 6 ամսում 201 մլրդ դրամի շահույթ են ունեցել, մինչդեռ ամբողջ 2024 թվականի արդյունքներով շահույթը 360 մլրդ դրամ էր կազմել։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը` ներկայացնելով ՀՀ բանկային համակարգի` 2025 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը։1–ին կիսամյակում բանկերը 107 մլրդ դրամ հարկ են վճարել (68 մլրդ դրամը շահութահարկն է, 31 մլրդ դրամը` եկամտահարկը), որը 25 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ակտիվները կազմել են 11.6 տրլ դրամ, որը կազմում է ՀՆԱ–ի մոտ 108 տոկոսը (2024 թվականին այն կազմել է 102 տոկոս), որից 7 տրիլիոն դրամը բաժին է հասել վարկային պորտֆելին։Ազատյանի գնահատմամբ` ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։«Որքան մեծ լինի վարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը, այնքան դա կխոսի բանկային համակարգի զարգացվածության ու մեծության մասին, ու դա երբեք չի խոսում տնտեսության թույլ լինելու մասին»,– ընդգծեց նա։Նրա խոսքով` վերջին 2–3 տարվա ընդհանուր աճի ֆոնին 3.5–4,6 տոկոսով դանդաղել է պարտավորությունների և ավանդների մասով աճը, մինչդեռ վարկերն աճել են 10 տոկոսով։«Այստեղից կարող ենք ենթադրություն անել, որ կիսամյակային կտրվածքով` ներգրավված ավանդներից ավելի վարկավորումն աճել է, քանի որ բանկերի ունեցած իրացվելիությունը նորից ներդրվել է վարկերի մեջ»,– պարզաբանեց Ազատյանը։Նա տեղեկացրեց, որ վարկային պորտֆելի մեջ առաջին տեղում ավանդաբար սպառողական վարկերն են` 22.8 տոկոս կամ 1.5 տրլ դրամ։ Հաջորդում են հիփոթեքային վարկերը` 1.5 տրլ դրամ կամ 22.2 տոկոս։Նրա խոսքով` բոլոր տեսակի վարկերի ուղիղ 50 տոկոսը տրամադրվել են ֆիզիկական անձանց։Ազատյանը նշեց, որ 2025 թ. 1–ին կիսամյակի տվյալներով` տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ աճել են։Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին«Ֆիզիկական անձանց 1–5 տարով տրվող վարկերի մեջ ունենք դրամային վարկերի տոկոսադրույքների կիսամյակային աճ` 0.3 տոկոսով, այսինքն` տոկոսադրույքը կազմում է 16.7–17 տոկոս։ 5 տարուց ավելի տրվող վարկերի տոկոսադրույքներում ունենք 1.2 տոկոսային կետով աճ, այսինքն` միջին տոկոսադրույքը կազմել է 13.7–14.9 տոկոս»,– ասաց նա։ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` դրամով տրամադրված վարկերն ընդհանուր պորտֆելի մեջ կազմում են 66 տոկոս, միայն 34 տոկոսն են արտարժույթով։ Նրա գնահատմամբ` այդպիսով ռիսկերն ավելի շատ զսպված կլինեն։2026 թ–ին ՀՀ–ում հիփոթեքի գծով հարկերի վերադարձն իր գագաթնակետին կհասնի. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_8ae4f5b7c7418d30bc40be0bd555efd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, վարկ, հիփոթեքային վարկ
հայաստան, բանկ, վարկ, հիփոթեքային վարկ
ՀՀ–ում վարկերի տոկոսադրույքն աճել է, իսկ հիփոթեք ավելի շատ վերցնում են մարզերում. Ազատյան
15:01 01.08.2025 (Թարմացված է: 15:04 01.08.2025) ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող բանկերը միասին 6 ամսում 201 մլրդ դրամի շահույթ են ունեցել, մինչդեռ ամբողջ 2024 թվականի արդյունքներով շահույթը 360 մլրդ դրամ էր կազմել։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը` ներկայացնելով ՀՀ բանկային համակարգի` 2025 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը։
«2021 թվականից շահույթն ավելանում է, և դա հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ և նաև հարակից էֆեկտների սպասարկմամբ` ռելոկանտներ, լրացուցիչ բիզնեսներ, աշխատատեղեր և այլն»,– մանրամասնեց նա։
1–ին կիսամյակում բանկերը 107 մլրդ դրամ հարկ են վճարել (68 մլրդ դրամը շահութահարկն է, 31 մլրդ դրամը` եկամտահարկը), որը 25 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ակտիվները կազմել են 11.6 տրլ դրամ, որը կազմում է ՀՆԱ–ի մոտ 108 տոկոսը (2024 թվականին այն կազմել է 102 տոկոս), որից 7 տրիլիոն դրամը բաժին է հասել վարկային պորտֆելին։
Ազատյանի գնահատմամբ` ՀՀ բանկային ոլորտն ընդհանուր առմամբ բոլոր ցուցանիշներով ունի 10–տոկոսանոց աճ. բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.5 տոկոսով։
«Որքան մեծ լինի վարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը, այնքան դա կխոսի բանկային համակարգի զարգացվածության ու մեծության մասին, ու դա երբեք չի խոսում տնտեսության թույլ լինելու մասին»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` վերջին 2–3 տարվա ընդհանուր աճի ֆոնին 3.5–4,6 տոկոսով դանդաղել է պարտավորությունների և ավանդների մասով աճը, մինչդեռ վարկերն աճել են 10 տոկոսով։
«Այստեղից կարող ենք ենթադրություն անել, որ կիսամյակային կտրվածքով` ներգրավված ավանդներից ավելի վարկավորումն աճել է, քանի որ բանկերի ունեցած իրացվելիությունը նորից ներդրվել է վարկերի մեջ»,– պարզաբանեց Ազատյանը։
Նա տեղեկացրեց, որ վարկային պորտֆելի մեջ առաջին տեղում ավանդաբար սպառողական վարկերն են` 22.8 տոկոս կամ 1.5 տրլ դրամ։ Հաջորդում են հիփոթեքային վարկերը` 1.5 տրլ դրամ կամ 22.2 տոկոս։
«Հիփոթեքային վարկերն աճել են 65 մլրդ դրամով, որից 37 մլրդ դրամը մարզերում են վերցրել, մոտ 28 մլրդ դրամը` Երևանում։ Բացարձակ թվերով աճը մարզերում մեծ է հատկապես Աբովյանում, Հրազդանում, Էջմիածնում, Կապանում, Ծաղկաձորում»,– նշեց բանկերի միության նախագահը։
Նրա խոսքով` բոլոր տեսակի վարկերի ուղիղ 50 տոկոսը տրամադրվել են ֆիզիկական անձանց։
Ազատյանը նշեց, որ 2025 թ. 1–ին կիսամյակի տվյալներով` տոկոսադրույքներն ընդհանուր առմամբ աճել են։
«Ֆիզիկական անձանց 1–5 տարով տրվող վարկերի մեջ ունենք դրամային վարկերի տոկոսադրույքների կիսամյակային աճ` 0.3 տոկոսով, այսինքն` տոկոսադրույքը կազմում է 16.7–17 տոկոս։ 5 տարուց ավելի տրվող վարկերի տոկոսադրույքներում ունենք 1.2 տոկոսային կետով աճ, այսինքն` միջին տոկոսադրույքը կազմել է 13.7–14.9 տոկոս»,– ասաց նա։
ՀՀ բանկերի միության նախագահի խոսքով` դրամով տրամադրված վարկերն ընդհանուր պորտֆելի մեջ կազմում են 66 տոկոս, միայն 34 տոկոսն են արտարժույթով։ Նրա գնահատմամբ` այդպիսով ռիսկերն ավելի շատ զսպված կլինեն։