https://arm.sputniknews.ru/20250731/ghrimum-migrantnerin-argelel-en-ashkhatel-bvolvor-volvortnerum-baci-erkusic-91866638.html
Ղրիմում միգրանտներին արգելել են աշխատել բոլոր ոլորտներում, բացի երկուսից
Ղրիմում միգրանտներին արգելել են աշխատել բոլոր ոլորտներում, բացի երկուսից
Sputnik Արմենիա
Ղրիմի ղեկավարն ընդգծել է միգրացիոն քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտությունը: 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T16:24+0400
2025-07-31T16:24+0400
2025-07-31T16:24+0400
ղրիմ
սերգեյ ակսյոնով
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88425367_0:0:3067:1725_1920x0_80_0_0_5bc40d19d76987ad92016bcfbf3ba54c.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ղրիմում ընդլայնվել է աշխատանքային միգրանտների գործունեության համար արգելված ոլորտների ցանկը. թույլատրվածների թվում են մնացել միայն շինարարությունն ու զբոսաշրջությունը: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։Նա ընդգծել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ միգրացիոն քաղաքականությունը պետք է խստացնել։2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները, այդ թվում՝ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտել առանց վիզայի ռեժիմի շրջանակներում օտարերկրացիների համար ՌԴ մուտքի նոր կանոնները, ըստ որոնց, մասնավորապես, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է նույնականացման միասնական համակարգում անցնեն գրանցման ընթացակարգ։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում գործում է դիմում ներկայացնելու նոր ժամկետ՝ ոչ ուշ, քան ՌԴ տարածք մուտք գործելուց 4 ժամ առաջ:
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88425367_292:0:3023:2048_1920x0_80_0_0_b9cac03bcf70b56bacaf623252f978de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, սերգեյ ակսյոնով, միգրանտ
ղրիմ, սերգեյ ակսյոնով, միգրանտ
Ղրիմում միգրանտներին արգելել են աշխատել բոլոր ոլորտներում, բացի երկուսից
Ղրիմի ղեկավարն ընդգծել է միգրացիոն քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ղրիմում ընդլայնվել է աշխատանքային միգրանտների գործունեության համար արգելված ոլորտների ցանկը. թույլատրվածների թվում են մնացել միայն շինարարությունն ու զբոսաշրջությունը: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Արգելված է գործունեության ևս 48 տեսակ, որոնցում ավելի վաղ Ղրիմում ներգրավվում էին աշխատանքային միգրանտներին։ Ներկա դրությամբ թույլատրվածների թվում մնացել են միայն շինարարության և զբոսաշրջության ոլորտները», - գրել է Ակսյոնովը իր տելեգրամյան ալիքում։
Նա ընդգծել է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ միգրացիոն քաղաքականությունը պետք է խստացնել։
2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները, այդ թվում՝ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ են մտել առանց վիզայի ռեժիմի շրջանակներում օտարերկրացիների համար ՌԴ մուտքի նոր կանոնները, ըստ որոնց, մասնավորապես, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է նույնականացման միասնական համակարգում անցնեն գրանցման ընթացակարգ։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնեն մուտքի դիմում՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում գործում է դիմում ներկայացնելու նոր ժամկետ՝ ոչ ուշ, քան ՌԴ տարածք մուտք գործելուց 4 ժամ առաջ: