https://arm.sputniknews.ru/20250731/indz-hervos-chem-hamarum-kamchatkaji-haj-bzhishky-erkrasharzhi-zhamanak-tsnund-yndunelu-masin-91862496.html
Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին
Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին
Sputnik Արմենիա
Ծննդաբերությունը բարեհաջող է անցել. հուլիսի 30-ի` տեղական ժամանակով ժամը12:20-ին, լույս աշխարհ է եկել 2950 քաշով առողջ աղջիկ։ 31.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-31T14:34+0400
2025-07-31T14:34+0400
2025-07-31T14:37+0400
տեսանյութեր
տեսանյութ
բժիշկ
կամչատկա
երկրաշարժ
ծնունդ
մհեր ադամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91858324_0:0:1281:720_1920x0_80_0_0_47f25ebfeb81536a64574a63aed23348.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կամչատկայի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը սոցցանցերի հերոս է դարձել այն բանից հետո, երբ Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ ընդունել է երիտասարդ կնոջ ծննդաբերությունը։Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին հասել է Պերուի ափերԿամչատկայի երկրամասի առողջապահության նախարարությունը նշել է ծննդատան բժշկական անձնակազմի քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 30-ին երկրամասի թիվ 1 ծննդատանը ցնցումների ժամանակ ծննդաբերող կանանց և նորածիններին արագ տարհանել են անվտանգ գոտի։Երիտասարդ կնոջ ծննդաբերությունն ընդունած բժիշկ Ադամյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքն էլ բոլորի նման վախեցած էր, բայց խուճապ չի եղել։ Բժշկական անձնակազմը սովոր է աշխատել ցնցումների պայմաններում, սակայն այսպիսի ուժգնության երկրաշարժ Ադամյանը չի հիշում։Ավելի վաղ Shot–ը գրել էր, որ բժիշկները վստահ են գործել. նրանք հանգստացրել են վախեցած ապագա մայրիկին, երբ սկսվել են ցնցումները, օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը համընկել է երկրաշարժի թեժ պահի հետ։ Ընտանիքը մտադիր է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու համար։Կամչատկայի ափերի մոտ 1 ժամվա ընթացքում 4.5-ից մինչև 6.7 մագնիտուդով 8 երկրաշարժ է գրանցվել
կամչատկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91858324_0:0:961:720_1920x0_80_0_0_45047bfef84f3f0a2a8d9ec5808ede0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, բժիշկ, կամչատկա, երկրաշարժ, ծնունդ, видео, մհեր ադամյան
տեսանյութեր, տեսանյութ, բժիշկ, կամչատկա, երկրաշարժ, ծնունդ, видео, մհեր ադամյան
Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին
14:34 31.07.2025 (Թարմացված է: 14:37 31.07.2025) Ծննդաբերությունը բարեհաջող է անցել. հուլիսի 30-ի` տեղական ժամանակով ժամը12:20-ին, լույս աշխարհ է եկել 2950 քաշով առողջ աղջիկ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կամչատկայի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը սոցցանցերի հերոս է դարձել այն բանից հետո, երբ Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ ընդունել է երիտասարդ կնոջ ծննդաբերությունը։
Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարարությունը նշել է ծննդատան բժշկական անձնակազմի քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 30-ին երկրամասի թիվ 1 ծննդատանը ցնցումների ժամանակ ծննդաբերող կանանց և նորածիններին արագ տարհանել են անվտանգ գոտի։
«Իրավիճակը հատկապես դժվար էր ծնարանում, որտեղ երկրաշարժի պահին ծննդաբերություն էր տեղի ունենում։ Բժշկական թիմը (մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը և մանկաբարձուհին) ապահովել է ծննդկանի անվտանգությունը և առողջ երեխայի հաջող ծնունդը՝ չնայած ծայրահեղ պայմաններին... Ուժեղ ցնցումների ավարտից հետո բոլոր ծննդկանները վերադարձվել են հիվանդասենյակներ, ծննդատան աշխատանքն էլ շարունակվել է սովորական ռեժիմով», – պատմել են երկրամասի առողջապահության նախարարությունից։
Երիտասարդ կնոջ ծննդաբերությունն ընդունած բժիշկ Ադամյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքն էլ բոլորի նման վախեցած էր, բայց խուճապ չի եղել։
Բժշկական անձնակազմը սովոր է աշխատել ցնցումների պայմաններում, սակայն այսպիսի ուժգնության երկրաշարժ Ադամյանը չի հիշում։
«Մեր աշխատանքն այդպիսին է... Երեկվանից հետո մենք ամբողջ գիշեր հերթապահել ենք, ամբողջ գիշեր ծննդաբերություններ ու վիրահատություններ են եղել։ Մենք շարունակում ենք աշխատել... Ես ինձ հերոս չեմ զգում», – ասել է բժիշկը։
Ավելի վաղ Shot–ը գրել էր, որ բժիշկները վստահ են գործել. նրանք հանգստացրել են վախեցած ապագա մայրիկին, երբ սկսվել են ցնցումները, օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը համընկել է երկրաշարժի թեժ պահի հետ։ Ընտանիքը մտադիր է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու համար։