https://arm.sputniknews.ru/20250730/vahan-kvostanjany-qnnarkum-e-unecel--paghestini-petnakharar-varsen-aghabekjani-het-91820336.html
Վահան Կոստանյանը քննարկում է ունեցել Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ
Վահան Կոստանյանը քննարկում է ունեցել Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ
Sputnik Արմենիա
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T12:13+0400
2025-07-30T12:13+0400
2025-07-30T13:08+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
պաղեստին
վահան կոստանյան
վարսեն աղաբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91820045_0:0:702:395_1920x0_80_0_0_e7841e467f2ea00953d78ee8a15a6de3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հուլիսի 29-ին հանդիպել է Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել Է Պաղեստինի անկախությունը։ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ երկիրն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ընդգծվել է, որ Երևանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման «երկու պետությունների» սկզբունքին:
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91820045_47:0:648:451_1920x0_80_0_0_cfa6f8e3802559c5e3d2136f71e79172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, պաղեստին, վահան կոստանյան, վարսեն աղաբեկյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, պաղեստին, վահան կոստանյան, վարսեն աղաբեկյան
Վահան Կոստանյանը քննարկում է ունեցել Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ
12:13 30.07.2025 (Թարմացված է: 13:08 30.07.2025) Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հուլիսի 29-ին հանդիպել է Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։
Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ընթացքին։ Գոհունակությամբ նշվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել Է Պաղեստինի անկախությունը։ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ երկիրն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ընդգծվել է, որ Երևանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման «երկու պետությունների» սկզբունքին: