00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն և Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցՆավ
Նավ - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2025
Բաժանորդագրվել
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ «Ծովային փոխգործակցություն 2025» զորավարժություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանին։
«Օգոստոսին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն 2025» համատեղ զորավարժություններ Վլադիվոստոկի մոտակայքում գտնվող ծովային և օդային տարածքում»,– ասել է Սյաոգանը։
Նա ընդգծել է` զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինվորականների միջև տարեկան համագործակցության ծրագրի մաս են, ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն միջազգային և տարածաշրջանային ներկայիս իրավիճակի հետ։
Նա հավելել է, որ համատեղ զորավարժություններից հետո երկու կողմերի որոշ ուժեր կանցկացնեն իրենց վեցերորդ համատեղ ծովային պարեկությունը Խաղաղ օվկիանոսի համապատասխան ջրատարածքում։
Հիշեցնենք` հուլիսի 21-23–ը Կասպից ծովում անցկացվել են ռուս-իրանական եռօրյա CASAREX 2025 համակցված զորավարժություններ՝ Իրանի և Ռուսաստանի նավերի և ծովային ավիացիայի մասնակցությամբ։
«Հուլիսյան փոթորիկ» զորավարժությունն անցկացվել է՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը
Լրահոս
0