https://arm.sputniknews.ru/20250730/paghestini-vtangvats-mshakutajin-zharangutjuny-zhamanakavvorapes-kteghapvokhvi-matenadaran-91843190.html
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս նաև Երուսաղեմում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T22:10+0400
2025-07-30T22:10+0400
2025-07-30T22:21+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
մշակույթ
մատենադարան
վահան կոստանյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91842799_0:0:1000:563_1920x0_80_0_0_9a187e59e291f7a216acff71d00ef7a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային բարձրաստիճան համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանը։Կոստանյանը նշել է նաև, որ Հայաստանը, լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը, հատուկ կարևորություն է տալիս նաև Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:Նա հույս է հայտնել, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:Գազայում հումանիտար օգնություն ստանալու ժամանակ սպանված բնակիչների թիվը հասել է 798-ի. ՄԱԿԿողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը:Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 80 մարդ է զոհվել
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91842799_137:0:912:581_1920x0_80_0_0_5cfebd1169ed83e3d4d2be677207a050.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, մշակույթ , մատենադարան, վահան կոստանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազայի հատված, իսրայել, պաղեստին, մշակույթ , մատենադարան, վահան կոստանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կտեղափոխվի Մատենադարան
22:10 30.07.2025 (Թարմացված է: 22:21 30.07.2025) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս նաև Երուսաղեմում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջազգային բարձրաստիճան համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանը։
«Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում»,– ասել է նա։
Կոստանյանը նշել է նաև, որ Հայաստանը, լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը, հատուկ կարևորություն է տալիս նաև Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:
Նա հույս է հայտնել, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ
զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: