https://arm.sputniknews.ru/20250730/mets-britaniaji-despanin-slvovakiaji-yntrutjunneri-veraberjal-harcer-en-ughghel-agn-91837608.html
Մեծ Բրիտանիայի դեսպանին Սլովակիայի ընտրությունների վերաբերյալ հարցեր են ուղղել. ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի դեսպանին Սլովակիայի ընտրությունների վերաբերյալ հարցեր են ուղղել. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Սլովակիայի համար կարևոր են Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերությունները, սակայն ստեղծված իրավիճակում Բրատիսլավան ցանկանում է, որ Լոնդոնը վերացնի գոյություն... 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T18:52+0400
2025-07-30T18:52+0400
2025-07-30T18:55+0400
մեծ բրիտանիա
սլովակիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1033/69/10336942_0:88:1600:988_1920x0_80_0_0_d13c18fe08d5a0d36dbd43f1f30fc396.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Սլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Բեյքերին հարցեր են փոխանցվել, որոնք վերաբերում են ԶԼՄ-ներում հայտնված լուրերին, թե Լոնդոնը ցանկացել է ազդել 2023 թվականին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների վրա: Ինչպես հայտնում է Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յուրայ Բլանարը, դիվանագետը խոստացել է պատասխանները տրամադրել օգոստոսի ընթացքում։Հուլիսի 39-ին սլովակական «Marker»–ը, հղում անելով բրիտանական «Declassified UK»–ին, հայտնել էր, որ Լոնդոնը գաղտնի ֆինանսավորել է YouTube-ում քաղաքական քարոզչությամբ զբաղվող ինֆլյուենսերներին Եվրոպայի որոշ երկրներում, այդ թվում՝ Սլովակիայում: «Marker»–ի տվյալներով՝ դա արվել է 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում «Progresívne Slovensko» («Առաջադիմական Սլովակիա») արևմտամետ լիբերալ կուսակցությանը աջակցելու և այս ընտրություններում հաղթած «Smer-SD» («Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն») կուսակցությանը վնասելու համար։ Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանը հուլիսի 30-ին հրավիրվել է Սլովակիայի ԱԳՆ՝ իրավիճակը քննարկելու:Նա նշել է, որ Սլովակիայի համար կարևոր են Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերությունները, սակայն ստեղծված իրավիճակում Բրատիսլավան ցանկանում է, որ Լոնդոնը վերացնի գոյություն ունեցող բոլոր անորոշությունները:Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքել է Սլովակիայում 2023 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու ցանկության մասին մեղադրանքները: Սլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հրապարակած հայտարարության մեջ նշվում է` ակտիվության նպատակը եղել է աջակցել երիտասարդներին, որ նրանք իրենց երկրներում մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին` առանց հաշվի առնելու նրանց քաղաքական պատկանելությունը:2016-ի ընտրություններում Օբամայի թիմի դավադրության մասին ապացույցներ կան. Թուլսի Գաբարդ
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1033/69/10336942_64:0:1492:1071_1920x0_80_0_0_bea7bd516460e055ae73f5d2c9e3e530.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, սլովակիա, ընտրություններ
մեծ բրիտանիա, սլովակիա, ընտրություններ
Մեծ Բրիտանիայի դեսպանին Սլովակիայի ընտրությունների վերաբերյալ հարցեր են ուղղել. ԱԳՆ
18:52 30.07.2025 (Թարմացված է: 18:55 30.07.2025) Սլովակիայի համար կարևոր են Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերությունները, սակայն ստեղծված իրավիճակում Բրատիսլավան ցանկանում է, որ Լոնդոնը վերացնի գոյություն ունեցող բոլոր անորոշությունները:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Սլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Բեյքերին հարցեր են փոխանցվել, որոնք վերաբերում են ԶԼՄ-ներում հայտնված լուրերին, թե Լոնդոնը ցանկացել է ազդել 2023 թվականին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների վրա: Ինչպես հայտնում է Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յուրայ Բլանարը, դիվանագետը խոստացել է պատասխանները տրամադրել օգոստոսի ընթացքում։
Հուլիսի 39-ին սլովակական «Marker»–ը, հղում անելով բրիտանական «Declassified UK»–ին, հայտնել էր, որ Լոնդոնը գաղտնի ֆինանսավորել է YouTube-ում քաղաքական քարոզչությամբ զբաղվող ինֆլյուենսերներին Եվրոպայի որոշ երկրներում, այդ թվում՝ Սլովակիայում: «Marker»–ի տվյալներով՝ դա արվել է 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում «Progresívne Slovensko» («Առաջադիմական Սլովակիա») արևմտամետ լիբերալ կուսակցությանը աջակցելու և այս ընտրություններում հաղթած «Smer-SD» («Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն») կուսակցությանը վնասելու համար։ Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանը հուլիսի 30-ին հրավիրվել է Սլովակիայի ԱԳՆ՝ իրավիճակը քննարկելու:
«Մենք կոնկրետ հարցեր ենք ներկայացրել և հստակ պատասխաններ ենք խնդրել այն համաձայնագրի վերաբերյալ, որը պետք է կնքվեր բրիտանական ԱԳՆ-ի և «Zinc Network» գործակալության միջև՝ ինֆլյուենսերների ներգրավման համար։ Մենք հարցրել ենք՝ գոյություն ունի՞ այլ համաձայնագիր, որը վերաբերում է Սլովակիայի տարածքում գործունեությանը, բացի ԶԼՄ-ներում հիշատակվածից: Մենք խնդրել ենք նաև այն բոլոր ինֆլյուենսերների ցուցակը, որոնք դրա հիման վրա աշխատել կամ աշխատում են Սլովակիայում: Մենք ուզում ենք իմանալ ինֆլյուենսերների հրապարակած հոդվածների բովանդակությունը և նրանց վարձատրության չափը: Ուժի մե՞ջ է այդ համաձայնագիրը, եթե այո, ապա մենք խնդրել ենք անհապաղ դադարեցնել պայմանագրերը»,-գրել է Բլանարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ Սլովակիայի համար կարևոր են Մեծ Բրիտանիայի հետ լավ հարաբերությունները, սակայն ստեղծված իրավիճակում Բրատիսլավան ցանկանում է, որ Լոնդոնը վերացնի գոյություն ունեցող բոլոր անորոշությունները:
Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքել է Սլովակիայում 2023 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու ցանկության մասին մեղադրանքները: Սլովակիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հրապարակած հայտարարության մեջ նշվում է` ակտիվության նպատակը եղել է աջակցել երիտասարդներին, որ նրանք իրենց երկրներում մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին` առանց հաշվի առնելու նրանց քաղաքական պատկանելությունը: