00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

© Photo : press office of the Government of RAԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2025
Բաժանորդագրվել
Նախարարն արձանագրում է, որ ՀՀ-ից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունն ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Հայաստանից կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ վրացական կողմի տրամադրած տվյալների համաձայն՝ նախօրեին վրացական Գեզի մաքսակետից արդեն կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա, իսկ 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։
«Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին»,- գրել է Պապոյանը։
Նա շնորհակալություն է հայտնել կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։
Պապոյանը հիշեցրել է, որ իր՝ Վրաստան այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռքբերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի նպատակն է լուծել հայկական կոնյակի (բրենդիի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները։
Հուլիսի 29-ին Պապոյանը հայտնել էր, որ նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային ծառայությունները կանգնեցրել էին հայկական կոնյակով մեքենաներ՝ դրա նմուշները ուղարկելով լաբորատոր անալիզի (թեեւ ապրանքը չի վաճառվում Վրաստանում, այլ տարանցվում է Ռուսաստան և այլ երկրներ): Գևորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է կոնյակի տարանցման համար փոխընդունելի ռեժիմի մշակման մասին:
Լրահոս
0