https://arm.sputniknews.ru/20250730/kievy-mvoskvabaqu-hakasutjunneric-ogtvelu-mtadrutjun-uni-zakharvova-91831767.html
Կիևը Մոսկվա–Բաքու հակասություններից օգտվելու մտադրություն ունի. Զախարովա
Կիևը Մոսկվա–Բաքու հակասություններից օգտվելու մտադրություն ունի. Զախարովա
Sputnik Արմենիա
Ծրագրվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T15:57+0400
2025-07-30T15:57+0400
2025-09-03T19:46+0400
ուկրաինա
ռուսաստան
ադրբեջան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_2:0:1200:674_1920x0_80_0_0_f3abc6fd311b2f0c86e7543e72bafe84.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններն օգտագործել ազգամիջյան ատելություն բորբոքելու համար: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով` ծրագրված սադրիչ արշավի շրջանակում նախատեսվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր, որոնք ակցիաներ կիրականացնեն նաև Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ։Հիշեցնենք՝ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների մեջ: Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում) ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին:Արդեն 1 ամիս է՝ լրագրողներն անհիմն մեղադրանքներով գտնվում են Բաքվի մեկուսարանում. Կիսելյով
ուկրաինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1e/91837844_293:0:1192:674_1920x0_80_0_0_2e3b9332b0b7c02a895a350a9ad3ed8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա
ուկրաինա, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա
Կիևը Մոսկվա–Բաքու հակասություններից օգտվելու մտադրություն ունի. Զախարովա
15:57 30.07.2025 (Թարմացված է: 19:46 03.09.2025) Ծրագրվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններն օգտագործել ազգամիջյան ատելություն բորբոքելու համար: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` ծրագրված սադրիչ արշավի շրջանակում նախատեսվում է գործարկել Ռուսաստանից փախած և վարձատրության դիմաց ՌԴ դրոշի ներքո գործելու պատրաստ մարդկանցից կազմված դիվերսիոն խմբեր, որոնք ակցիաներ կիրականացնեն նաև Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նպատակ ունի նման սադրանքների միջոցով ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիատիրույթ մտցնել «ռուսական ագրեսիայի» մասին վիրուսային նարատիվ»,- ընդգծել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների մեջ: Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում) ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար
Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: