https://arm.sputniknews.ru/20250730/hertakan-kapikutjunn-e-linelu-erevani-avaganu-andamy-ughevvornerin-tuganelu-masin--91839767.html
Հերթական կապիկությունն է լինելու. Երևանի ավագանու անդամը` ուղևորներին տուգանելու մասին
Հերթական կապիկությունն է լինելու. Երևանի ավագանու անդամը` ուղևորներին տուգանելու մասին
Sputnik Արմենիա
Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ տեսուչներն իրավունք չունեն անձնագիր ստուգելու. այդ իրավունքը վերապահված է ոստիկանությանը։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T21:45+0400
2025-07-30T21:45+0400
2025-07-30T21:45+0400
ուղեվարձ
տոմս
միասնական տոմսային համակարգ
երևան
տուգանք
ավտոբուս
երևանի քաղաքապետարան
իզաբելլա աբգարյան
հսկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:60:1601:960_1920x0_80_0_0_8601ae6350055de50acb15026e9d2784.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը կասկածում է, որ օգոստոսի 1-ից Երևանի իշխանությունները կարող են տուգանել հանրային տրանսպորտի համար չվճարող անձանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, որը պետք է ստուգումներ իրականացնի, համապատասխան քանակի աշխատակից չունի։Ինչպես հայտնի է, հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանությունը գործելու է հոգեբանական ճնշման հնարքով, այսինքն՝ մի քանի տեղ կլինեն ստուգումներ, կտուգանեն մարդկանց, որ մյուսները վախենան։«Ինչպես, օրինակ, դիմակներ կրելու ժամանակ, երբ տուգանում էին։ Եթե հիշում եք, բոլոր փողոցներում անհնար էր ապահովել, որ մարդկանց բոլոր տեղերում էլ տուգանեին, բայց, տեսնելով, որ ինչ–որ տեղ մարդուն տուգանել են, մյուսները զգուշանում էին և դիմակ էին կրում»,– շարունակեց նա։Ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է. ԱվետիսյանՕրենքը սահմանում է, որ ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։Ավագանու ընդդիմադիր անդամն առավել խնդրահարույց համարեց տուգանման գործընթացի տեխնիկական հատվածը՝ հատկապես նույնականացման հետ կապված։ Ըստ Աբգարյանի՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունն անձին նույնականացնելու իրավունք չունի։Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ սա հերթական չմտածված նախաձեռնությունն է, որն իրական արդյունք ապահովելու փոխարեն միայն նոր կոնֆլիկտների ու սոցիալական բախումների է հանգեցնելու։ Նա վստահեցրեց՝ բյուջեի առումով էլ էական ներհոսք ակնկալելն իրատեսական չէ։«Հերթական չմտածված կապիկությունն է լինելու, քանի որ տրանսպորտում չվճարողների թիվն այսօր արդեն զգալիորեն նվազել է, ու խնդիրն այնպիսի մասշտաբ չունի, ինչպիսին ուներ նախկինում։ Այն գումարը, որը կծախսվի վերահսկող սարքերի ձեռքբերման, նոր տեսուչների աշխատավարձերի ու այլ ծախսերի վրա, մեծ հավանականությամբ չի վերադարձվելու եկամուտների տեսքով։ Այս մեխանիզմը չի դառնալու համընդհանուր վերահսկողություն, այլ վերածվելու է շոուի», – շեշտեց նա։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարողներին տուգանելուն, ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 61 կողմ, 25 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676412_0:0:1601:1200_1920x0_80_0_0_421f74c6308891614acfb7a9fae43c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղեվարձ, տոմս, միասնական տոմսային համակարգ, երևան, տուգանք, ավտոբուս, երևանի քաղաքապետարան, իզաբելլա աբգարյան, հսկիչ
ուղեվարձ, տոմս, միասնական տոմսային համակարգ, երևան, տուգանք, ավտոբուս, երևանի քաղաքապետարան, իզաբելլա աբգարյան, հսկիչ
Հերթական կապիկությունն է լինելու. Երևանի ավագանու անդամը` ուղևորներին տուգանելու մասին
Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ տեսուչներն իրավունք չունեն անձնագիր ստուգելու. այդ իրավունքը վերապահված է ոստիկանությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը կասկածում է, որ օգոստոսի 1-ից Երևանի իշխանությունները կարող են տուգանել հանրային տրանսպորտի համար չվճարող անձանց։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, որը պետք է ստուգումներ իրականացնի, համապատասխան քանակի աշխատակից չունի։
Ինչպես հայտնի է, հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու
որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։
«Գուցե ինչ–որ առանձին դեպքեր լինեն տուգանքի, քանի որ այս պահի դրությամբ հաստիքացուցակն այդ վարչությունում չի ավելացել։ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը սովորաբար զբաղվում է փողոցային ապօրինի առևտրով կամ կայանատեղիների զավթումով, այդքան աշխատակից չունի, որ ամբողջ հանրային տրանսպորտում կարողանա վերահսկողություն իրականացնել։ Հաստիքացուցակի փոփոխությունը հաստատում է ավագանին, որն արձակուրդում է։ Արտահերթ նիստ չի հրավիրվել այս ընթացքում, որպեսզի մենք փոփոխություն անենք հաստիքացուցակում», – ասաց Իզաբելա Աբգարյանը։
Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանությունը գործելու է հոգեբանական ճնշման հնարքով, այսինքն՝ մի քանի տեղ կլինեն ստուգումներ, կտուգանեն մարդկանց, որ մյուսները վախենան։
«Ինչպես, օրինակ, դիմակներ կրելու ժամանակ, երբ տուգանում էին։ Եթե հիշում եք, բոլոր փողոցներում անհնար էր ապահովել, որ մարդկանց բոլոր տեղերում էլ տուգանեին, բայց, տեսնելով, որ ինչ–որ տեղ մարդուն տուգանել են, մյուսները զգուշանում էին և դիմակ էին կրում»,– շարունակեց նա։
Օրենքը սահմանում է, որ ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։
Ավագանու ընդդիմադիր անդամն առավել խնդրահարույց համարեց տուգանման գործընթացի տեխնիկական հատվածը՝ հատկապես նույնականացման հետ կապված։ Ըստ Աբգարյանի՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունն անձին նույնականացնելու իրավունք չունի։
«Ես իմ անձնագիրը կամ ID քարտը որևէ մեկին չեմ պատրաստվում ցույց տալ։ Նման իրավունք իրենց վերապահված չէ, այդ իրավունքը վերապահված է ոստիկանությանը։ Ինչպես նաև հարցական է՝ անչափահասներին ինչպես են տուգանելու։ Ինչպե՞ս է տեղի ունենալու հարցին որևէ պարզաբանում չի տրվել, իշխանությունը չի ասել, թե ինչպես է ստուգելու անձանց, որոնք բանկային քարտով են վճարել։ Իհարկե, կան ինչ–որ խոսակցություններ, տարբերակներ, բայց մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չկա։ Թե ՛ ավագանու անդամները, թե ՛ լրագրողները հարցրել են, սակայն որևէ պատասխան չի հնչել»,– ասաց ավագանու անդամը։
Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ սա հերթական չմտածված նախաձեռնությունն է, որն իրական արդյունք ապահովելու փոխարեն միայն նոր կոնֆլիկտների ու սոցիալական բախումների է հանգեցնելու։ Նա վստահեցրեց՝ բյուջեի առումով էլ էական ներհոսք ակնկալելն իրատեսական չէ։
«Հերթական չմտածված կապիկությունն է լինելու, քանի որ տրանսպորտում չվճարողների թիվն այսօր արդեն զգալիորեն նվազել է, ու խնդիրն այնպիսի մասշտաբ չունի, ինչպիսին ուներ նախկինում։ Այն գումարը, որը կծախսվի վերահսկող սարքերի ձեռքբերման, նոր տեսուչների աշխատավարձերի ու այլ ծախսերի վրա, մեծ հավանականությամբ չի վերադարձվելու եկամուտների տեսքով։ Այս մեխանիզմը չի դառնալու համընդհանուր վերահսկողություն, այլ վերածվելու է շոուի», – շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարողներին տուգանելուն, ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ի արտահերթ նիստում
երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 61 կողմ, 25 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։