00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվի նոր ԱԲ-օգնական. Սամարյան

© Sputnik / Aram GareginyanՌուբեն Սամարյան
Ռուբեն Սամարյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2025
Բաժանորդագրվել
Ծրագիրը քարտեզի վրա կնշի հասարակական վայրերը (սրճարաններ, բանկեր, խանութներ և այլն), ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված տրանսպորտը:
Հայաստանում մտադիր են թողարկել արհեստական բանականության (ԱԲ) օգնականով հավելված, որը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժվել քաղաքում: Քարտեզի վրա կցուցադրվեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար մատչելիության միջոցներով հագեցած բոլոր օբյեկտները՝ սրճարաններ, բանկեր, տրանսպորտի կանգառներ, զուգարաններ: Եթե խոսենք վերջիններիս մասին, ապա ամբողջ Երևանում կա ընդամենը չորսը, Sputnik Արմենիային ասաց «Jack Bot» ստարտափի համահիմնադիր Ռուբեն Սամարյանը։
Նրա խոսքով՝ ստարտափն, իհարկե, ի զորու չէ կառուցել հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նոր օբյեկտներ, բայց գոնե կարող է դրանք ցույց տալ քարտեզի վրա, հատկապես որ քաղաքում համապատասխան ցուցանակներ չկան:
Հիմնական տվյալները կներբեռնվեն քարտեզի վրա, ընդ որում ծրագիրը օգտատերերի հետադարձ կապ ստեղծելու համար տվյալներ կհավաքի։ Օրինակ, քաղաքում արդեն կան որոշակի քանակությամբ թեքահարթակներ, և դրանք կարող են քարտեզագրվել: Որոշները չափազանց նեղ են, մյուսներն ունեն չափազանց կտրուկ անկյուն՝ անվասայլակը կարող է հետ կամ կողքից ընկնել: Անցումներում կան անվասայլակների համար նախատեսված վերելակներ, սակայն պարզվում է՝ դրանց մի մասը կոտրված է։ Հաշմանդամների համար կայանման ցուցանակներ կան, բայց դրանք հաճախ զբաղեցնում են այլ մեքենաներ:
«Քաղաքում հաշմանդամների համար կան հարյուրավոր խոչընդոտներ, որոնք կողքից տեսանելի չեն։ Հաշմանդամ ընկերոջս հետ զբոսանքներից մեկի արդյունքում ծնվեց առցանց էկոհամակարգ ստեղծելու գաղափարը՝ օգնելու նրան և իր նմաններին: Դա կարող է զգալ նույնիսկ սովորական մարդը, ով, օրինակ, երեխային տանում է մանկասայլակով։ Հիշենք թեկուզ դեպի Խանջյան՝ Վերնիսաժի անցումը. թեքահարթակ կա, բայց այնքան նեղ է, որ սայլակ չի տեղավորվում այնտեղ։ Եվ այդպիսի վայրեր քաղաքում տասնյակներով են», - պատմում է Ռուբենը։
Օգտատերերը ծրագրում կկարողանան որոնումներն իրականացնել ինչպես գրավոր, այնպես էլ ձայնային հրահանգներով։ ԱԲ մոդուլը կգեներացնի պատասխաններ, ինչպես նաև լսողության խնդիրներ ունեցողների համար սովորական լեզուն կվերափոխի ժեստերի լեզվի: Ծրագիրը կգործարկվի երեք լեզվով, բայց ուշադրության կենտրոնում լինելու է հայերեն տարբերակը։
«Չմոռանանք, որ Հայաստանում այս կամ այն տեսակի և աստիճանի հաշմանդամություն ունի մոտ 190 հազար մարդ։ Հույս ունենք, որ նման ուղեցույցը կհեշտացնի նրանց կյանքը, գուցե նույնիսկ կօգնի աշխատանք գտնել», - նշեց Սամարյանը։
ԱԲ կենտրոնի հետ Հայաստանը կմտնի 1 շնչի հաշվով բարձր հզորության չիպերի համաշխարհային թոփ-10
Այժմ ստարտափը բանակցություններ է վարում տաքսի ագրեգատորների հետ, որպեսզի ծրագրի օգտատերերի համար բացվի առանձին բաժին՝ «տաքսի հաշմանդամություն ունեցող անձանց համար» (նման մեքենաներ քաղաքում համեմատաբար քիչ են, բայց կան): Քարտեզի վրա նախատեսվում է նաև ցուցադրել նոր ավտոբուսներ՝ հետ քաշվող հարթակներով և հաշմանդամների համար նախատեսված տեղերով:
Առայժմ ծրագրի նախնական՝ բետա տարբերակը ստարտափի հիմնադիրները փորձարկում են հաշմանդամություն ունեցող անձանց թվից մի խումբ ակտիվ օգտատերերի միջոցով։ Վերջնական տեսքով ծրագիրը մտադիր են թողարկել առաջիկա ամիսներին։
Լրահոս
0