00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը վիճարկում է Աբրահամյանների ձեռք բերած հողերի օրինականությունը

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2025
Բաժանորդագրվել
Դատարանները տարակարծիք են, թե որ դատարան է իրավասուն քննել Աբրահամյանների գործը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Արտաշատ համայնքի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, որոնք կնքվել են ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ և որդու հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երկու հայցերից մեկը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և Արտաշատի բնակավայր Մխչյան համայնքի միջև կնքված պայմանագրի լուծարմանը, իսկ մյուսը՝ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի և Մխչյան համայնքի միջև կնքված պայմանագրին։
Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի երեք որոշումները, որոնց արդյունքում, ըստ գնահատման, առանց իրավական հիմքի օտարվել են պահուստային ֆոնդին պատկանող երեք հողատարածքներ՝ համապատասխանաբար 8.9 հա, 7.2 հա և 4092 քմ մակերեսով։
Նշվում է, որ այդ հողատարածքներից 16.1 հեկտարի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092 քմ մակերեսով տարածքը պատկանում է Ջուլիետա Աբրահամյանին։ Խոսքը 2003 և 2004 թվականներին կնքված պայմանագրերի մասին է։
Արգամ Աբրահամյանի դեմ գործերից մեկով, որով դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մխչյան համայնքում 2004 թ․ հողամասի աճուրդով վաճառքը, դատախազությունը նախ դիմել էր վարչական դատարան։ Սակայն վարչական դատարանը գործը չի քննել, քանի որ գտել է, թե այն վերաբերում է մասնավոր՝ քաղաքացիական իրավունքի ոլորտին, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանն այլ կարծիք ունի։
Քանի որ դատարանները տարակարծիք են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը 2025 թ․ հուլիսի 23-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարան, որը կորոշի՝ որ դատարանն է իրավասու քննելու գործը։
Լրահոս
0