https://arm.sputniknews.ru/20250730/amenic-shat-petakan-turq-gandzvel-e-shahumvov-khagheric-6-amsum-apahvovelvov-1006--cucanish-91832876.html
Ամենից շատ պետական տուրք գանձվել է շահումով խաղերից` 6 ամսում ապահովելով 100.6 % ցուցանիշ
Ամենից շատ պետական տուրք գանձվել է շահումով խաղերից` 6 ամսում ապահովելով 100.6 % ցուցանիշ
Sputnik Արմենիա
Առաջին կիսամյակում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը ՀՀ պետական բյուջե նվազել են` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և... 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T16:29+0400
2025-07-30T16:29+0400
2025-07-30T18:00+0400
բյուջե
հայաստան
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86029605_0:0:1600:901_1920x0_80_0_0_05bf5abc967c3f6bc7e923fed896dd13.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ 2025 թ. 1–ին կիսամյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են հիմնականում ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճի շնորհիվ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունից:Մասնավորապես, պետական բյուջե մուտքագրված պետական տուրքերի ծավալը կազմել է շուրջ 40.5 մլրդ դրամ, որը 9.9 %–ով գերազանցել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը:«Այս գումարի 12.7 մլրդ դրամը վիճակախաղերի, շահումով խաղերի, ինչպես նաև մետաղադրամով և (կամ) թղթադրամով աշխատող ավտոմատ մեքենաների միջոցով սննդի առևտրի և խաղերի բնագավառից գանձվող տուրքերն են եղել, որոնց միջոցով 100.6 %-ով ապահովվել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը»,– ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:Ավելի քան 2.5 մլրդ դրամ են կազմել մաքսային բնագավառում լիցենզավորման գծով գանձվող տուրքերը՝ 5.9 %–ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը:Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի պետական տուրքերն աճել են նաև պայմանավորված տրանսպորտի բնագավառի լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի 3.9 անգամ (1.3 մլրդ դրամ) աճով:Նախարարությունից հայտնում են նաև, որ 2025 թ. առաջին կիսամյակում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը կազմել են 29.7 մլրդ դրամ՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2 %–ը:«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերի այս նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի 59.8 % (24.9 մլրդ դրամ) նվազմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:Միաժամանակ, 2.3 անգամ (4.4 մլրդ դրամ) պետական տուրքերի աճ է արձանագրվել ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձված բնապահպանական հարկի մուտքերում:Եկամուտների գերակատարում և քիչ ծախսեր. ՀՀ պետբյուջեն 39.2 մլրդ դրամի պակասուրդ ունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86029605_208:0:1600:1044_1920x0_80_0_0_014968ac2ba6b972986567e61ecab335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, հայաստան, հարկեր
Ամենից շատ պետական տուրք գանձվել է շահումով խաղերից` 6 ամսում ապահովելով 100.6 % ցուցանիշ
16:29 30.07.2025 (Թարմացված է: 18:00 30.07.2025) Առաջին կիսամյակում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը ՀՀ պետական բյուջե նվազել են` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2 %–ը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ 2025 թ. 1–ին կիսամյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են հիմնականում ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճի շնորհիվ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին
տեղեկատվությունից: Նախարարությունից նշում են, որ 2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք ապահովել են առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 100.5 %-ը: 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.2 %–ով կամ 168.4 մլրդ դրամով:
Մասնավորապես, պետական բյուջե մուտքագրված պետական տուրքերի ծավալը կազմել է շուրջ 40.5 մլրդ դրամ, որը 9.9 %–ով գերազանցել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը:
«Այս գումարի 12.7 մլրդ դրամը վիճակախաղերի, շահումով խաղերի, ինչպես նաև մետաղադրամով և (կամ) թղթադրամով աշխատող ավտոմատ մեքենաների միջոցով սննդի առևտրի և խաղերի բնագավառից գանձվող տուրքերն են եղել, որոնց միջոցով 100.6 %-ով ապահովվել է կիսամյակային ծրագրային ցուցանիշը»,– ասված է պաշտոնական պարզաբանման մեջ:
Ավելի քան 2.5 մլրդ դրամ են կազմել մաքսային բնագավառում լիցենզավորման գծով գանձվող տուրքերը՝ 5.9 %–ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը:
«Մասնավորապես, 2024 թ. մայիսի 13–ից ոսկե, պլատինե և պալադիումե ապրանքների ներմուծման համար սահմանվել են պետական տուրքեր, որոնց գծով հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.9 մլրդ դրամ»,– տեղեկացնում են նախարարությունից:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի պետական տուրքերն աճել են նաև պայմանավորված տրանսպորտի բնագավառի լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի 3.9 անգամ (1.3 մլրդ դրամ) աճով:
Նախարարությունից հայտնում են նաև, որ 2025 թ. առաջին կիսամյակում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը կազմել են 29.7 մլրդ դրամ՝ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2 %–ը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերի այս նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի 59.8 % (24.9 մլրդ դրամ) նվազմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, 2.3 անգամ (4.4 մլրդ դրամ) պետական տուրքերի աճ է արձանագրվել ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձված բնապահպանական հարկի մուտքերում: