00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ըմբշամարտը դուրս մնացել Ֆրանկոֆոնյան խաղերի ցանկից. ահազանգ Արսեն Ջուլֆալակյանից

© AP Photo / BILAL HUSSEINՖրանկոֆոն երկրների դրոշները կամավորների ձեռքերում. արխիվային լուսանկար
Ֆրանկոֆոն երկրների դրոշները կամավորների ձեռքերում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2025
Բաժանորդագրվել
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը կոչ է արել ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. 2027թ ամռանը Երևանում անցկացվելիք 10–րդ Ֆրանկոֆոնյան խաղերին ըմբշամարտը ներառված չէ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) Արսեն Ջուլֆալակյանը։
«Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար»,– գրել է նա:
Ջուլֆալակյանը նշել է, որ խաղերին սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։
Հայկական կողմը ներկայացնողները, որի պատասխանատուն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, Ֆրանկոֆոնյան խաղերի կազմկոմիտեին առաջարկել են ներառել աթլետիկա, պարաաթլետիկա, բրեյքդանս, ծանրամարտ, բասկետբոլ 3x3, սայլակով բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս մարզաձևերը։
Այս ցանկի մեջ բացակայում է երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը:
«Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է: Նաև փորձում են հասկանալ, թե ինչո՞ ւէ ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել»,– իր զարմանքն է արտահայտել Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնը։
Նա կոչ է արել ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:
Որպես իր խոսքի հիմնավորում, Ջուլֆալակյանը նշել է, որ միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:
Խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին. ՀՀ–ն 10-րդ անգամ կընդունի Ֆրանկոֆոնիայի խաղերը
Նրա խոսքով` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն իր հերթին ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը, սակայն ՀՀ պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է 1970 թվականից՝ նշանավորելով ֆրանսախոս երկրների միջազգային այս կազմակերպության հիմնադրումը։ 2012 թվականից Հայաստանը այս միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։
Լրահոս
0