https://arm.sputniknews.ru/20250728/kremly-aervoflvoti-vra-haqerajin-hardzakman-masin-haghvordagrutjunnery-mtahvogich-e-anvanel-91755877.html
Կրեմլը «Աերոֆլոտի» վրա հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մտահոգիչ է անվանել
Կրեմլը «Աերոֆլոտի» վրա հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մտահոգիչ է անվանել
Sputnik Արմենիա
ՌԴ դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը «Շերեմետևո» օդանավակայանում։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T14:36+0400
2025-07-28T14:36+0400
2025-07-28T18:03+0400
«աերոֆլոտ» ընկերություն
հաքեր
հաքերային հարձակում
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/73/33/733346_0:448:2049:1600_1920x0_80_0_0_f1de6c6b3c7c552d6e7c7b0eea272a85.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հաքերային խմբերի կողմից «Աերոֆլոտի» ենթակառուցվածքների վրա ենթադրյալ հարձակումների մասին հաղորդագրությունները բավականին մտահոգիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Սա է այն տեղեկությունը, որը կարդացել ենք հանրային տիրույթում, այն բավականին մտահոգիչ է», – ասել է նա։Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հաքերային սպառնալիքը պահպանվում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ռուսական ընկերությունների համար։Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտնել էր տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով 42 չվերթերի չեղարկման մասին։ Այսպես՝ չեղարկվել էին Մոսկվայից Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մուրմանսկ, Օմսկ, Օրենբուրգ, Օրսկ, Սամարա, Պերմ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Տյումեն, Ուֆա, Չելյաբինսկ, Կիրովսկ, Էլիստա, Աստանա և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթերը։Ուղևորները կարող են դիմել ուղեբեռի ստացման սրահ, ինչպես նաև գումարի հետ ստանել կամ վերաամրագրել տոմս առաջիկա տասը օրվա չվերթերից մեկի համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը զգուշացրել է, որ «Շերեմետևոյի» տոմսարկղերը ժամանակավորապես չեն գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/73/33/733346_0:256:2049:1792_1920x0_80_0_0_69474603fb4f185279367d511772d4c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«աերոֆլոտ» ընկերություն, հաքեր, հաքերային հարձակում, չվերթ
«աերոֆլոտ» ընկերություն, հաքեր, հաքերային հարձակում, չվերթ
Կրեմլը «Աերոֆլոտի» վրա հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մտահոգիչ է անվանել
14:36 28.07.2025 (Թարմացված է: 18:03 28.07.2025) ՌԴ դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը «Շերեմետևո» օդանավակայանում։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հաքերային խմբերի կողմից «Աերոֆլոտի» ենթակառուցվածքների վրա ենթադրյալ հարձակումների մասին հաղորդագրությունները բավականին մտահոգիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա է այն տեղեկությունը, որը կարդացել ենք հանրային տիրույթում, այն բավականին մտահոգիչ է», – ասել է նա։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հաքերային սպառնալիքը պահպանվում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ռուսական ընկերությունների համար։
«Հաքերային սպառնալիքը պահպանվում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների համար։ Իհարկե, ճշտելու ենք տեղեկությունը և սպասելու համապատասխան պարզաբանումների», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտնել էր տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով 42 չվերթերի չեղարկման մասին։ Այսպես՝ չեղարկվել էին Մոսկվայից Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մուրմանսկ, Օմսկ, Օրենբուրգ, Օրսկ, Սամարա, Պերմ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Տյումեն, Ուֆա, Չելյաբինսկ, Կիրովսկ, Էլիստա, Աստանա և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթերը։
Ուղևորները կարող են դիմել ուղեբեռի ստացման սրահ, ինչպես նաև գումարի հետ ստանել կամ վերաամրագրել տոմս առաջիկա տասը օրվա չվերթերից մեկի համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը զգուշացրել է, որ «Շերեմետևոյի» տոմսարկղերը ժամանակավորապես չեն գործում։