00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեսգիշերին հրադադար կհաստատվի. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են

© Getty Images / AnadoluԹաիլանդցի զինվորականներ
Թաիլանդցի զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2025
Բաժանորդագրվել
Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները 3 երկրի շնորհակալություն են հայտնել պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում աջակցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Կամբոջան և Թաիլանդը ընդհանուր փոխըմբռնման են հասել հետևյալ հարցերի շուրջ`առանց որևէ պայմանի անհապաղ հրադադար, որն ուժի մեջ է մտնում տեղական ժամանակով 24.00-ին՝ այս գիշեր։ Դա կենսական քայլ է դեպի ապաէսկալացիա և խաղաղության ու անվտանգության վերականգնում», – ասել է նա՝ ընթերցելով բանակցությունների կողմերի համատեղ հաղորդագրության տեքստը։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Թաիլանդի և Կամբոջայի տարածաշրջանային հրամանատարների ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպել հուլիսի 29-ին:
Երրորդ կետի համաձայն` 2025 թվականի օգոստոսի 4-ին Կամբոջայի տարածքում սահմանների հարցերով համատեղ կոմիտեի նիստի կգումարվի։
Ինչպես նշել է Իբրահիմը, Մալայզիան` որպես 2025 թվականին ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) նախագահ, պատրաստ է համակարգել դիտորդների խմբի ուղարկումը հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար:
«Մալայզիան նաև դիտորդական աշխատանքներին մասնակցելու հարցով կխորհրդակցի ASEAN-ի անդամ այլ երկրների հետ», – ասել է նա:
Մալայզիայի վարչապետի խոսքով՝ հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել վարչապետների, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսությունը:
«Մալայզիայի, Կամբոջայի և Թաիլանդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին հանձնարարվել է մշակել հրադադարի ռեժիմի իրականացման, ստուգման մանրամասն մեխանիզմ և օպերատիվ հաղորդագրությունների համակարգ։ Այդ մեխանիզմը կդառնա ամուր խաղաղության և պատասխանատվության հիմք», - ասել է Իբրահիմը։
Նա հավելել է` բանակցությունների մասնակիցները հաստատել են` Մալայզիան, Կամբոջան և Թաիլանդը վճռական են միջազգային օրենսդրության, խաղաղ համակեցության և բազմակողմ համագործակցության սկզբունքներին հետևելու հարցում` իրավիճակի արդարացի և տևական լուծման հասնելու համար։
Այնուհետև ելույթ են ունեցել Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները և հերթով շնորհակալություն հայտնել Մալայզիային, ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին՝ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում աջակցելու համար:
Բացի Մալայզիայի, Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարներից, բանակցություններին որպես դիտորդ մասնակցել են Մալայզիայում ԱՄՆ դեսպան Էդգարդ Կագանը և Մալայզիայում Չինաստանի դեսպան Օույան Յուցզինը:
Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։
Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։
Լրահոս
0