https://arm.sputniknews.ru/20250728/juraqanchjur-verjnagir-paterazm-tanvogh-qajl-e-medvedevy-zgushacrel-e-trampin-91770570.html
«Յուրաքանչյուր վերջնագիր պատերազմ տանող քայլ է». Մեդվեդևը զգուշացրել է Թրամփին
«Յուրաքանչյուր վերջնագիր պատերազմ տանող քայլ է». Մեդվեդևը զգուշացրել է Թրամփին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր սահմանած 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր: 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T23:10+0400
2025-07-28T23:10+0400
2025-07-28T23:11+0400
ամն
ռուսաստան
պատերազմ
դոնալդ թրամփ
դմիտրի մեդվեդև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39956291_0:0:3025:1702_1920x0_80_0_0_04d816e412f4c79bc480e11f42a07fa3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, դա սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ հենց նրա երկրի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի` ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին հայտարարությունը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր` հղում անելով ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը: Նա հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին։Էրդողանը մտադիր է Թրամփի և Պուտինի հետ քննարկել Ստամբուլում նրանց հնարավոր հանդիպումըՄիևնույն ժամանակ Թրամփը սպառնացել էր երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ, եթե Ուկրաինայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Նրա խոսքով` նման միջոցառումները կարող են ներառել «100–տոկոսանոց սակագներ», այդ սցենարը դեռ քննարկվում է։Թրամփը հայտարարել է` Թաիլանդ-Կամբոջա կոնֆլիկտը կարգավորվել է իր միջամտությունից հետո
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39956291_191:0:2920:2047_1920x0_80_0_0_47ca858fbe9155adb4ff5ba5146dace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, պատերազմ, դոնալդ թրամփ, դմիտրի մեդվեդև
ամն, ռուսաստան, պատերազմ, դոնալդ թրամփ, դմիտրի մեդվեդև
«Յուրաքանչյուր վերջնագիր պատերազմ տանող քայլ է». Մեդվեդևը զգուշացրել է Թրամփին
23:10 28.07.2025 (Թարմացված է: 23:11 28.07.2025) ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր սահմանած 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, դա սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ հենց նրա երկրի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի` ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին հայտարարությունը։
«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր, թե 10... Նա պետք է հիշի երկու բան` առաջին` Ռուսաստանը ո՛չ Իսրայել է, ո՛չ էլ նույնիսկ Իրան, երկրորդ` յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ սեփական երկրի հետ: Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով»,-գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր` հղում անելով ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը: Նա հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին։
Միևնույն ժամանակ Թրամփը սպառնացել էր երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ, եթե Ուկրաինայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Նրա խոսքով` նման միջոցառումները կարող են ներառել «100–տոկոսանոց սակագներ», այդ սցենարը դեռ քննարկվում է։