https://arm.sputniknews.ru/20250728/irany-dem-e-haravajin-kvovkasi-gvortsyntacnerin-artataratsashrjanajin-uzheri-mijamtutjany-agn-91755269.html
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. ԱԳՆ
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T14:15+0400
2025-07-28T14:15+0400
2025-07-28T14:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
սյունիք
հարավային կովկաս
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանը դեմ է Հարավային Կովկասում առկա գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նա վերահաստատել է, որ Թեհրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է։Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։ Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները հաստատում են, որ Սյունիքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի վերահսկողությունը կմնա Հայաստանին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունները։Մասնավորապես, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «32 կմ ճանապարհի շուրջ» վեճի մասին, վերջինս թույլ է տվել ենթադրել մի հիպոթետիկ սցենար, որի դեպքում ԱՄՆ–ն կարող էր ստանձնել այդ հատվածի վերահսկողությունը երկարաժամկետ վարձակալության պայմանով։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին մամուլի ասուլիսում չէր բացառել, որ Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Ինչպես նշել է վարչապետը, ճանապարհի աութսորսինգով հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ–ն, այլև ԵՄ-ն։ Իսկ Հայաստանը հետաքրքրված է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետաքրքրվածությամբ։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
հարավային կովկաս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք, հարավային կովկաս, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք, հարավային կովկաս, ադրբեջան
Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. ԱԳՆ
Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանը դեմ է Հարավային Կովկասում առկա գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա վերահաստատել է, որ Թեհրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է։
«Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Աջակցում ենք տրանսպորտային կապերի զարգացմանը, եթե դրանք նպաստում են տնտեսական աճին և չեն ազդում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ինչպես նաև չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը», – հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։ Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները հաստատում են, որ Սյունիքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի վերահսկողությունը կմնա Հայաստանին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունները։
Մասնավորապես, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «32 կմ ճանապարհի շուրջ» վեճի մասին, վերջինս թույլ է տվել ենթադրել մի հիպոթետիկ սցենար, որի դեպքում ԱՄՆ–ն կարող էր ստանձնել այդ հատվածի վերահսկողությունը երկարաժամկետ վարձակալության պայմանով։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին մամուլի ասուլիսում չէր բացառել, որ Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Ինչպես նշել է վարչապետը, ճանապարհի աութսորսինգով հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ–ն, այլև ԵՄ-ն։ Իսկ Հայաստանը հետաքրքրված է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետաքրքրվածությամբ։