https://arm.sputniknews.ru/20250728/haj-dprvocakannery-voske-ev-brvonze-medalner-en-nvatshel-kensabanutjan-mijazgajin-olimpiadajum-91760347.html
Հայ դպրոցականները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T16:54+0400
2025-07-28T16:54+0400
2025-07-28T16:55+0400
հայաստան
կենսաբանություն
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91760203_0:10:1201:685_1920x0_80_0_0_8bc3b666ce0806e653c206ddafbdb19b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Եվա Միրզոյանը։ Օլիմպիադայի ժամանակ մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաբժշկական գիտություններ, բջջային և մոլեկուլային կենսաբանություն, էկոլոգիա և դասակարգում, մանրէաբանություն) աշխատանքներ։Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:«Կենսաբանության» առարկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։Հայ դպրոցակաները 2 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91760203_0:0:1201:900_1920x0_80_0_0_2fda56ec7fc52ad99f1fd907c7cf24cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենսաբանություն, օլիմպիադա
հայաստան, կենսաբանություն, օլիմպիադա
Հայ դպրոցականները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում
16:54 28.07.2025 (Թարմացված է: 16:55 28.07.2025) Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Եվա Միրզոյանը։ Օլիմպիադայի ժամանակ մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաբժշկական գիտություններ, բջջային և մոլեկուլային կենսաբանություն, էկոլոգիա և դասակարգում, մանրէաբանություն) աշխատանքներ։
«Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի է արժանացել Տաթև Սիմոնյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Արա Մելքոնյանը ու Արեգ Գալստյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ:
«Կենսաբանության» առարկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։