https://arm.sputniknews.ru/20250728/kesgisherin-hradadar-khastatvi-tailandn-u-kambvojan-pajmanavvorvel-en-91759726.html
Կեսգիշերին հրադադար կհաստատվի. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են
Կեսգիշերին հրադադար կհաստատվի. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են
Sputnik Արմենիա
Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները 3 երկրի շնորհակալություն են հայտնել պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում աջակցելու համար: 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T16:18+0400
2025-07-28T16:18+0400
2025-07-28T16:34+0400
թաիլանդ
կամբոջա
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91745774_0:54:1024:630_1920x0_80_0_0_cb83c0f8c45470f025182eee96e782ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Թաիլանդի և Կամբոջայի տարածաշրջանային հրամանատարների ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպել հուլիսի 29-ին:Երրորդ կետի համաձայն` 2025 թվականի օգոստոսի 4-ին Կամբոջայի տարածքում սահմանների հարցերով համատեղ կոմիտեի նիստի կգումարվի։Ինչպես նշել է Իբրահիմը, Մալայզիան` որպես 2025 թվականին ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) նախագահ, պատրաստ է համակարգել դիտորդների խմբի ուղարկումը հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար:«Մալայզիան նաև դիտորդական աշխատանքներին մասնակցելու հարցով կխորհրդակցի ASEAN-ի անդամ այլ երկրների հետ», – ասել է նա:Մալայզիայի վարչապետի խոսքով՝ հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել վարչապետների, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսությունը:Նա հավելել է` բանակցությունների մասնակիցները հաստատել են` Մալայզիան, Կամբոջան և Թաիլանդը վճռական են միջազգային օրենսդրության, խաղաղ համակեցության և բազմակողմ համագործակցության սկզբունքներին հետևելու հարցում` իրավիճակի արդարացի և տևական լուծման հասնելու համար։Այնուհետև ելույթ են ունեցել Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները և հերթով շնորհակալություն հայտնել Մալայզիային, ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին՝ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում աջակցելու համար:Բացի Մալայզիայի, Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարներից, բանակցություններին որպես դիտորդ մասնակցել են Մալայզիայում ԱՄՆ դեսպան Էդգարդ Կագանը և Մալայզիայում Չինաստանի դեսպան Օույան Յուցզինը:Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։
թաիլանդ
կամբոջա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91745774_57:0:968:683_1920x0_80_0_0_bb0c19d88fdbdaf46464c6bb12270e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաիլանդ, կամբոջա, հրադադար
թաիլանդ, կամբոջա, հրադադար
Կեսգիշերին հրադադար կհաստատվի. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են
16:18 28.07.2025 (Թարմացված է: 16:34 28.07.2025) Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները 3 երկրի շնորհակալություն են հայտնել պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում աջակցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Կամբոջան և Թաիլանդը ընդհանուր փոխըմբռնման են հասել հետևյալ հարցերի շուրջ`առանց որևէ պայմանի անհապաղ հրադադար, որն ուժի մեջ է մտնում տեղական ժամանակով 24.00-ին՝ այս գիշեր։ Դա կենսական քայլ է դեպի ապաէսկալացիա և խաղաղության ու անվտանգության վերականգնում», – ասել է նա՝ ընթերցելով բանակցությունների կողմերի համատեղ հաղորդագրության տեքստը։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Թաիլանդի և Կամբոջայի տարածաշրջանային հրամանատարների ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպել հուլիսի 29-ին:
Երրորդ կետի համաձայն` 2025 թվականի օգոստոսի 4-ին Կամբոջայի տարածքում սահմանների հարցերով համատեղ կոմիտեի նիստի կգումարվի։
Ինչպես նշել է Իբրահիմը, Մալայզիան` որպես 2025 թվականին ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) նախագահ, պատրաստ է համակարգել դիտորդների խմբի ուղարկումը հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար:
«Մալայզիան նաև դիտորդական աշխատանքներին մասնակցելու հարցով կխորհրդակցի ASEAN-ի անդամ այլ երկրների հետ», – ասել է նա:
Մալայզիայի վարչապետի խոսքով՝ հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել վարչապետների, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսությունը:
«Մալայզիայի, Կամբոջայի և Թաիլանդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին հանձնարարվել է մշակել հրադադարի ռեժիմի իրականացման, ստուգման մանրամասն մեխանիզմ և օպերատիվ հաղորդագրությունների համակարգ։ Այդ մեխանիզմը կդառնա ամուր խաղաղության և պատասխանատվության հիմք», - ասել է Իբրահիմը։
Նա հավելել է` բանակցությունների մասնակիցները հաստատել են` Մալայզիան, Կամբոջան և Թաիլանդը վճռական են միջազգային օրենսդրության, խաղաղ համակեցության և բազմակողմ համագործակցության սկզբունքներին հետևելու հարցում` իրավիճակի արդարացի և տևական լուծման հասնելու համար։
Այնուհետև ելույթ են ունեցել Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարները և հերթով շնորհակալություն հայտնել Մալայզիային, ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին՝ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում աջակցելու համար:
Բացի Մալայզիայի, Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունների ղեկավարներից, բանակցություններին որպես դիտորդ մասնակցել են Մալայզիայում ԱՄՆ դեսպան Էդգարդ Կագանը և Մալայզիայում Չինաստանի դեսպան Օույան Յուցզինը:
Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին
իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։
Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։