https://arm.sputniknews.ru/20250727/amn-petqartughary-venesuelaji-nakhagahin-meghadrel-e-tmrakartel-ghekavarelu-mej-91730984.html
ԱՄՆ պետքարտուղարը Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրակարտել ղեկավարելու մեջ
ԱՄՆ պետքարտուղարը Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրակարտել ղեկավարելու մեջ
Sputnik Արմենիա
X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին «անօրինական կառավարություն» է անվանել: 27.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-27T16:43+0400
2025-07-27T16:43+0400
2025-07-27T16:43+0400
նիկոլաս մադուրո
վենեսուելա
մարկո ռուբիո
ամն
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82239113_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a7d7f042be6b75061df0f7567cbbcfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է այն բանում, որ նա ղեկավարում է վենեսուելական «Արևների կարտելը», որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին անվանել է «անօրինական կառավարություն»:Պետդեպարտամենտի կայքում նաև հայտարարություն է հայտնվել այսօր Վենեսուելայում ընթացող մունիցիպալ ընտրությունների վերաբերյալ: Հրապարակման մեջ ամերիկյան գերատեսչությունը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ երկրի ընտրական համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ:«Հուլիսի 28-ին` գողացված նախագահական ընտրությունների տարելիցի նախօրեին նշանակելով մունիցիպալ ընտրություններ` ռեժիմը հերթական անգամ մտադիր է գործի դնել բանակն ու ոստիկանությունը` Վենեսուելայի ժողովրդի կամքը ճնշելու համար»,-կարծում են ԱՄՆ պետդեպարտամենտում:Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հուլիսի 28-ին, հաջորդ օրը Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հռչակել է 2025-2031 թվականների ընտրված նախագահ։ Ընտրական խորհրդի տվյալներով` նա հավաքել է ձայների 51 տոկոսը: Մադուրոն նախագահի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարին։
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82239113_184:0:1565:1036_1920x0_80_0_0_be0f93b6f8303b9531ea08278cc89917.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլաս մադուրո, վենեսուելա, մարկո ռուբիո, ամն, թմրանյութ
նիկոլաս մադուրո, վենեսուելա, մարկո ռուբիո, ամն, թմրանյութ
ԱՄՆ պետքարտուղարը Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրակարտել ղեկավարելու մեջ
X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին «անօրինական կառավարություն» է անվանել:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է այն բանում, որ նա ղեկավարում է վենեսուելական «Արևների կարտելը», որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Ռուբիոն Վենեսուելայի իշխանություններին անվանել է «անօրինական կառավարություն»:
«Մադուրոն Վենեսուելայի նախագահը չէ, և նրա վարչակարգը օրինական կառավարություն չէ։ Մադուրոն «Արևների կարտելի» ղեկավարն է` թմրահաբեկչական կազմակերպության, որը գրավել է երկիրը: Եվ նրան մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգներում թմրանյութերի տարածման համար»,-ասվում է Ռուբիոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Պետդեպարտամենտի կայքում նաև հայտարարություն է հայտնվել այսօր Վենեսուելայում ընթացող մունիցիպալ ընտրությունների վերաբերյալ: Հրապարակման մեջ ամերիկյան գերատեսչությունը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ երկրի ընտրական համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ:
«Հուլիսի 28-ին` գողացված նախագահական ընտրությունների տարելիցի նախօրեին նշանակելով մունիցիպալ ընտրություններ` ռեժիմը հերթական անգամ մտադիր է գործի դնել բանակն ու ոստիկանությունը` Վենեսուելայի ժողովրդի կամքը ճնշելու համար»,-կարծում են ԱՄՆ պետդեպարտամենտում:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հուլիսի 28-ին, հաջորդ օրը Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հռչակել է 2025-2031 թվականների
ընտրված նախագահ։ Ընտրական խորհրդի տվյալներով` նա հավաքել է ձայների 51 տոկոսը: Մադուրոն նախագահի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարին։