https://arm.sputniknews.ru/20250726/tsarer-en-tapalvel-taniqner-vnasvel-qamu-ev-andzrevi-hetevanqnery-hajastanum-91694084.html
Ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել. քամու և անձրևի հետևանքները Հայաստանում
Ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել. քամու և անձրևի հետևանքները Հայաստանում
Sputnik Արմենիա
Միայն 26 արտակարգ դեպք գրանցվել է Երևանում։ 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T09:58+0400
2025-07-26T09:58+0400
2025-07-26T10:03+0400
հայաստան
անձրև
քամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1a/91694184_0:84:1600:984_1920x0_80_0_0_336a72452bbe0d6840a04af152ccc99b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երեկվա քամու և անձրևի հետևանքով Հայաստանում գրանցվել է 33 արտակարգ դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ըստ գերատեսչության` հուլիսի 25-ին` ժամը 20:30-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններն ահազանգեր են ստացել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1a/91694184_90:0:1511:1066_1920x0_80_0_0_969ae0d4cdb51a50f1093220322f865c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անձրև, քամի
Ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել. քամու և անձրևի հետևանքները Հայաստանում
09:58 26.07.2025 (Թարմացված է: 10:03 26.07.2025) Միայն 26 արտակարգ դեպք գրանցվել է Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երեկվա քամու և անձրևի հետևանքով Հայաստանում գրանցվել է 33 արտակարգ դեպք։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության` հուլիսի 25-ին` ժամը 20:30-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններն ահազանգեր են ստացել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։
«Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք, Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք»,– ասված է հաղորդագրությունում։
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն: