https://arm.sputniknews.ru/20250726/magate-i-tesuchnery-zapvorvozhiei-aekum-ev-energvodarum-stugel-en-atsvov-grvohneri-vajrery-91706872.html
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ–ում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ով գրոհների վայրերը
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ–ում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ով գրոհների վայրերը
Sputnik Արմենիա
Գործակալության ներկայացուցիչներին ներկայացրել են Զապորոժիեի հրշեջ բաժնին հասցված հարվածի հետևանքները: 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T20:20+0400
2025-07-26T20:20+0400
2025-07-26T20:20+0400
զապորոժիե
ատոմակայան
էներգոդար
մագատէ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի հրշեջ մասում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ներով գրոհների վայրերը։ Այս մասին հայտնում է ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։«Այսօր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին ցույց են տվել երեկվա գրոհների վայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ գործակալության ներկայացուցիչներին ցույց են տվել նաև Էներգոդար քաղաքի այն վայրը, որտեղ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։Հիշեցնենք` հուլիսի 26-ին ուկրաինական դրոնը զինամթերք է նետել Զապորոժիեի ԱԷԿ-ի հրշեջ կայանի մոտակայքում գտնվող կայանատեղիում, հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այրվել է նաև չոր բուսականությունը: Անձնակազմը չի տուժել։ Ավելի ուշ ուկրաինական զորքերը հրետանային հարվածներ են հասցրել Էներգոդարին։ Ինչպես հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին, արդյունքում երկու խաղաղ բնակիչ է մահացել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել
զապորոժիե
էներգոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, մագատէ
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, մագատէ
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ–ում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ով գրոհների վայրերը
Գործակալության ներկայացուցիչներին ներկայացրել են Զապորոժիեի հրշեջ բաժնին հասցված հարվածի հետևանքները:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի հրշեջ մասում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ներով գրոհների վայրերը։ Այս մասին հայտնում է ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին ցույց են տվել երեկվա գրոհների վայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործակալության ներկայացուցիչներին ցույց են տվել նաև Էներգոդար քաղաքի այն վայրը, որտեղ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։
Հիշեցնենք` հուլիսի 26-ին ուկրաինական դրոնը զինամթերք է նետել Զապորոժիեի ԱԷԿ-ի հրշեջ կայանի մոտակայքում գտնվող կայանատեղիում, հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այրվել է նաև չոր բուսականությունը: Անձնակազմը չի տուժել։ Ավելի ուշ ուկրաինական զորքերը հրետանային
հարվածներ են հասցրել Էներգոդարին։ Ինչպես հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին, արդյունքում երկու խաղաղ բնակիչ է մահացել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։