https://arm.sputniknews.ru/20250726/kan-charagushak-nshanner-orbany-3-rd-hamashkharhajin-paterazmi-havanakanutjan-masin-91701580.html
«Կան չարագուշակ նշաններ». Օրբանը` 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
«Կան չարագուշակ նշաններ». Օրբանը` 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
Sputnik Արմենիա
Հունգարիայի վարչապետը Երրորդ համաշխարհային պատերազմի նշաններ է համարում խոշոր տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի... 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T15:58+0400
2025-07-26T15:58+0400
2025-07-26T16:01+0400
հունգարիա
վիկտոր օրբան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cb4d27f158c12ab8fb98ce3b29799ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Միանշանակ պատասխան չկա այն հարցին` 3-րդ համաշխարհային պատերազմ կսկսվի, թե ոչ, թեև չարագուշակ նշաններ կան, իսկ ահա եվրոպական պատերազմն արդեն ընթանում է Ուկրաինայի տարածքում։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։Այդ նշանների թվում նա նշել է խոշոր համաշխարհային տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի աճը, սպառազինությունների մրցավազքը, աշխարհը դաշինքների բաժանելը, առևտրային սահմանափակումների խստացումը և միգրացիայի ուժեղացումը:Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ–ին«Համաշխարհային պատերազմի սպառնացող ստվերները տեսանելի են, բայց եվրոպական պատերազմն արդեն իրականություն է։ Եվրոպական պատերազմն արդեն կա»,- ընդգծել է Օրբանը։ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դաշինքում ձևավորվում է մեծամասնություն, որը կարծում է, թե ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի ցանկացած հակամարտություն կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի և դրանից պետք է խուսափել:Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ–ի անդամ. Հունգարիայի վարչապետի տեսակետը
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_31:0:1458:1070_1920x0_80_0_0_f2d48ab4df2a5386535703dc5292634b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վիկտոր օրբան, պատերազմ
հունգարիա, վիկտոր օրբան, պատերազմ
«Կան չարագուշակ նշաններ». Օրբանը` 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
15:58 26.07.2025 (Թարմացված է: 16:01 26.07.2025) Հունգարիայի վարչապետը Երրորդ համաշխարհային պատերազմի նշաններ է համարում խոշոր տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի ավելացումը, սպառազինությունների մրցավազքը:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Միանշանակ պատասխան չկա այն հարցին` 3-րդ համաշխարհային պատերազմ կսկսվի, թե ոչ, թեև չարագուշակ նշաններ կան, իսկ ահա եվրոպական պատերազմն արդեն ընթանում է Ուկրաինայի տարածքում։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Կլինի՞ արդյոք Երրորդ համաշխարհային պատերազմ: Միանշանակ պատասխան չկա: Նախագահ Թրամփի գալուստով դրա հավանականությունը նվազել է, բայց չի անցել: Դատելով այն ամենից, ինչ ես տեսնում եմ միջազգային քաղաքականության մեջ, ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը կանխազգացումը։ Պետք է ասեմ, որ սառը կանխազգացումներին միշտ չէ, որ հաջորդում է փոթորիկը, բայց չարագուշակ ստվերներ կան», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Այդ նշանների թվում նա նշել է խոշոր համաշխարհային տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների թվի աճը, սպառազինությունների մրցավազքը, աշխարհը դաշինքների բաժանելը, առևտրային սահմանափակումների խստացումը և միգրացիայի ուժեղացումը:
«Համաշխարհային պատերազմի սպառնացող ստվերները տեսանելի են, բայց եվրոպական պատերազմն արդեն իրականություն է։ Եվրոպական պատերազմն արդեն կա»,- ընդգծել է Օրբանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դաշինքում ձևավորվում է մեծամասնություն, որը կարծում է, թե ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի ցանկացած հակամարտություն կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի և դրանից պետք է խուսափել: