00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Վոստոչնի» տիեզերակայանից 2 «Իոնոսֆերա-Մ» արբանյակով և 18 փոքր սարքով հրթիռ է արձակվել

Բաժանորդագրվել
Փոքր սարքերն իրենց ուղեծրերում կտեղակայվեն «Aerospace Capital» ընկերության կոնտեյներների օգնությամբ։
«Վոստոչնի» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ-2.1բ» հրթիռը՝ «Ֆրեգատ» թափառքի բլոկով, «Իոնոսֆերա-Մ» №3 և №4 արբանյակներով, ինչպես նաև 18 փոքր սարքերով, որոնցից մեկն իրանական է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արբանյակներով թափառքի բլոկը կառանձնանա հրթիռի երրորդ աստիճանից։ Դրանից հետո «Ֆրեգատը» երկու անգամ կգործարկի իր հիմնական շարժիչը՝ սարքերը ուղեծիր հասցնելու համար։
«Իոնոսֆերա-Մ» արբանյակների անջատումը նախատեսվում է մեկնարկից 1 ժամ 2 րոպե 35 վայրկյան հետո։ Փոքր սարքերն իրենց ուղեծրերում կտեղակայվեն «Aerospace Capital» ընկերության կոնտեյներների օգնությամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արխանգելսկի մարզի «Պլեսեցկ» տիեզերակայանից արձակվեց ծանր դասի «Անգարա-Ա5» հրթիռը՝ տիեզերանավերով։ Այս արձակումը «Անգարա» հրթիռի պատմության մեջ տասներորդն էր։ 2014 թվականից ի վեր «Պլեսեցկ» տիեզերակայանից իրականացվել է թեթև դասի «Անգարա-1.2»-ի հինգ և ծանր դասի «Անգարա-Ա5»-ի երեք արձակում։
Լրահոս
0